Ինչո՞ւ է Փաշինյանը մտահոգված Վազգեն Մանուկյանի պահվածքից

Ինչպես հայտնի է Հանրային խորհուրդը վարչապետին կից խորհրդատվական սահմանադրական կառույց է: Այդպիսի կառույցներ գործում են աշխարհի ավելի քան 170 երկրներում: Այսինքն՝ գրեթե բոլոր զարգացած և ոչ այնքան զարգացած երկրներում:

Զարգացած երկրներում այդ կառույցը իշխանության և հանրության միջև երկխոսության խողովակներից մեկն է: Իհարկե այդպիսի խողովակներ շատ կան, սակայն ՀԽ-ն ունի իր սպեցիֆիկ դերակատարումը: Ավտորիտար երկրներում ՀԽ-ի դերը սովորաբար ֆորմալ բնույթ է կրում: Քանզի ավտորիտար իշխանությունը սովորաբար հանրության հետ երկխոսելու կարիք չի ունենում: Սակայն, քանի որ այդպիսի կառույցների ձևավորումը անհրաժեշտություն է դառնում քաղաքակիրթ երևալու համար Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես գնացին այդ կառույցի ձևավորման ուղով:

Այդ պաշտոնում նշանակվեց Վազգեն Մանուկյանը, ով իր անցած ուղով որևէ բացասական խնդիրների մեջ չէր եղել:

Փաշինյանը իր շահերից ելնելով այս տարվա գարնանը որոշեց այդ պաշտոնում կրկին առաջադրել Վազգեն Մանուկյանին: Մանավանդ, որ նա նորանկախ Հայաստանի ընտրախախտումների առաջին քաղաքական զոհն էր: Փաշինյանի համար այս սիմվոլիկան անհրաժեշտ էր, որպեսզի հանրությանը ցույց տար, որ ինքը`Փաշինյան, չի շարունակելու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրի զարգացման տարբեր բնագավառների, ուղին:

Ով ճանաչում է Վազգեն Մանուկյանին գիտի, որ նա անհանգիստ գործիչ է և բաց պրոբլեմների դեպքում սովորաբար կարող է հրապարակավ հանդես գալ:

Նախկինում հաշվի առնելով այդ հանգամանը` Սերժ Սարգսյանը բոլոր խնդրահարույց հարցերը Մանուկյանի հետ լուծում էր կուլիսներում, որպեսզի հրապարակում, ՀԽ-ի և երկրի ղեկավարի միջև հակասությունները տեսանելի չլինեն: Կարելի է ասել, որ այդ խնդիրների մոտ 70 տոկոսը հենց այդպես էլ լուծվում էր: Արդյունքում հանրությունը հազվագյուտ էր տեսնում, որ Մանուկյանը բաց հակադրվեր Սերժ Սարգսյանի հետ, բայց միաժամանակ դա չէր նշանակում, որ ՀԽ-ում խնդիրները կոծկվում էին:

Փաշինյանի ժամանակ այդ խաղի կանոնները փոխվեցին, քանզի ներկայիս վարչապետը, հավանաբար, համարելով, որ իրեն Վազգեն Մանուկյանի խորհուրդները պետք չէր դեմոնստրատիվ ձևով արհամարում էր ՀԽ-ին, որպես ինստիտուտ: Պարզ երևում էր, որ Փաշինյանը մտածում էր այս կառույցի մասին այն, ինչը վերջերս հրապարակեց Ալեն Սիմոնյանը:

Սակայն հաշվի առնելով, որ ՀԽ-ն սահմանադրական կառույց է հնարավոր չէր լուծարել: Պարզ էր, որ այս պարագայում Վազգեն Մանուկյանի տեսակետները ավելի շատ պիտի տարբերվեին իշխանության տեսակետներից, քան նախկինում էր, վերը նշված պատճառներով:

Սակայն այն ինչ կատարվեց Արման Բաբաջանյանի կողմից ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն կարիք չունի Վազգեն Մանուկյանի խորհուրդներին, այլև պատրաստ է նրա դեմ քաղաքական և տեղեկատվական արշավ սկսել: Հավանաբար մտածելով, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի Փաշինյանը կարող է ստանա լուրջ մրցակից: Սակայն իշխանությունը հաշվի չառավ, որ գործ ունի մի մարդու հետ, ով ժամանակին եղել է ղարաբաղյան շարժման կորդինատորը: Ով նաև երբեք չի խուսափել քաղաքական պայքարից, երբ տեսել է, որ ունի առաքելություն երկրում իրավիճակը փոխել հարցում:

Բացի այդ, հակադրվելով Վազգեն Մանուկյանին՝ Փաշինյանը էլ ավելի կասոցացվի ՀՀ 1-ին նախագահի հետ, իսկ դրանից հետո նրա հետ դաշինք կազմելուն կմնա մեկ քայլ:

Իսկ դրանից հետո հանրությունը կհասկանա, որ երկրին սպասվելու է նոր մութ ու ցուրտ տարիներ, իսկ վերջում նոր փուլային տարբերակ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Սա է իրականությունը:

 zham.am/

դիտվել է 494 անգամ
Լրահոս
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am