Մահացել է դիզայներ Պատրիկ Լուի Վիտոնը
Ֆրանսիայում մահացել է Louis Vuitton բրենդի հիմնադրի հետնորդը՝ դիզայներ Պատրիկ լուի Վիտոնը: Այս մասին հայտնում է նորաձևության տան Instagram-ի պաշտոնական էջը:
Ինչպես հայտնի է դարձել, դիզայները կյանքից հեռացել է կյանքի 68-րդ տարում:
Վիտոնը հայտնի է ընտանեկան ավանդույթները շարունակելու իր սովորությամբ: Չնայած անասնաբույժ դառնալու Վիտոնի ցանկությանը՝ տատը և պապը պնդել են, որ տղան ընտանեկան բիզնեսով զբաղվի:
Նա սկսել է աշխատել արհեսատնոցում 1973 թվականից, այնուհետև դարձել է նորաձևության տան սնդուկների դիզայները:
Այսպես սկսել է նորաձևության Վիտոնի ստեղծագործական ուղին: