Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, դատավորի որոշումը համեմատում է հայ բանահյուսության գոհարներից մեկի՝ «Կիկոսի մահը» հեքիաթի հետ: Օրբելյանը վստահ է, որ դատավոր Դանիբեկյանը մտածել է ավելի շատ, քան իրեն պետք է մտածել, քանի որ բարձր դատարանը հորդորել է «չանհանգստանալ, որ Կիկոսը ընկնելու է քարին և մահանալու է, հերթը Կիկոսին չի էլ հասնելու, հլը մինչև դա պետք է ամուսնանալ, իսկ որ այդքան շատ լացես, չես էլ ամուսնանա»,- կատակեց փաստաբանը:
Հարցին, թե Քոչարյանի պաշտպանական թիմը մշտապես նոր միջնորդություններ ներկայացնելով՝ արդյոք չի՞ ձգձգում բուն դատավարությունը, Օրբելյանը պատասխանեց.
«Մենք մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանության փուլ»: Ապա հավելեց,, որ դրա համար նախ պետք է իրենց վստահորդը լինի ազատության մեջ, ինչից հետո գործը շատ արագ կմտնի դատական վիճաբանությունների փուլ: Հետո փաստաբանը հաշվարկեց, որ, եթե գործով անցնող 800 վկային հարցաքննեն, ապա անհրաժեշտ կլինի մոտ 5 տարի, իսկ այդ ընթացքում իրենք ձեռնարկելու են բոլոր գործողությունները Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքն ապահովելու համար:
Անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքին, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ արգելքն իրավաչափ չէ: Այս մասով պաշտպանական թիմը 1 ամիս առաջ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, դեռևս պատասխան չկա:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը