Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշման մեջ ընդհանրապես պատճառաբանություն չկա. Փաստաբան

«Շատերի մոտ տպավորություն է, թե մենք նույնական միջնորդություններ ենք ներկայացնում: Դրանց բովանդակային տարբերություններն ակնհայտ են: Սեպտեմբերի 20-ի որոշմամբ նշված էր, որ դատարանը քննելով միջնորդությունը՝ չէր հաստատել դատախազության պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով այն հարցին, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերջին երկու ամսվա ընթացքում ներկայացրել են խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու 2 միջնորդություն  են ներկայացրել, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ նման պնդում այլ դատավորների կայացրած որոշումներում ևս եղել է:

Այդ որոշմամբ դատավոր Դանիբեկյանն արձանագրել էր. դեռ կա հավանականություն, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ինչի հետ փաստաբանական թիմը համաձայն չէ: Հենց այդ դիտարկումն էր սեպտեմբերի 20-ի միջնորդությունը մերժելու պատճառը:

Միջնորդությունից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, այլ գործով Սահմանադրական դատարանը հրապարակել էր 1480 որոշումը, որով սահմանել էր, հակասահմանադրական ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր՝ որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե գրավով ազատ արձակման դեպքում ամբաստանյալը խոչընդոտի քննությանը, այդ դեպքում ևս գրավը կգանձվի հօգուտ պետության:

«Դատավոր Դանիբեկյանի վարույթում եղել են մի շարք գործեր, որոնցում անգամ արձանագրվել է, որ կա խոչընդոտելու հիմք, բայց դատավորը որոշել է բավարարել գրավի միջնորդությունը:Եվ հետագայում, երբ մենք տեսնում ենք, որ մեր գործով համանման պայմաններում նշվում է, որ գրավը չի կարող կիրառվել, մենք այստեղ տեսնում ենք երկակի ստանդարտ, տեսնում ենք կանխակալ վերաբերմունք»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո «օրենք փոխվեց»: Հենց ՍԴ այդ որոշումն ու Աննա Դանիբեկյանի սեպտեմբերի 20-ի կայացրած որոշումը հիմք ընդունելով՝ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր գրավի մյուս միջնորդությունը, որը ևս դատավոր Դանիբեկյանը մերժեց նոյեմբերի 7-ի նիստում:

Փաստաբանների մոտ տպավորություն է, թե առաջին ատյանի դատարանն անտեսում է Սահմանադրական դատարանի որոշումները:

Խոսելով դատարանի նոյեմբերի 7-ի որոշման մասին՝ փաստաբան Խուդոյանն ասաց. «այս դատական ակտի մեջ ընդհանրապես պատճառաբանություններ չկան: Դատարանը ցիտել է ՍԴ որոշման առանձին հատվածներ, ընդամենն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախկինում եղել է այսպիսի խնդիր, երբ գրավը հնարավոր չի եղել գանձել հօգուտ պետության, եթե անձը խոչընդոտում է, և որոշում է կայացրել, որ գրավն այս պարագայում չի կարող բավարար միջոց լինել խոչընդոտելու ռիսկը չեզոքացնելու համար»:

 

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am