Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը և ժողովրդին՝ ավելի լավ հասկանալու աշխարհը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:

Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի կապակցությամբ և նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում և կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք և պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից:

«Այժմ այնպես է ստացվել, որ եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, ապա կպարզենք, որ դրանով պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարանները և գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ է լայնացել: Մի ժամանակ էր, որ օտարերկրացի հիմնականում տեսնում էին դիվանագետները և օտարերկրացիների հետ շփվում էին հիմնականում դիվանագետները:Եվ ուրեմն, նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական համակարգի ամենամեծ ծառայությունը: Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև մեծապես սրանով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,- նշել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս առումով կարևոր է, որպեսզի մեր դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը և ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն: Հետևաբար, կառավարության ղեկավարի կարծիքով, վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչ կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին և հատկություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում փոփոխվող աշխարհում:«Այս առումով, կարծում եմ՝ հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք, որ մեր պետությունը, երկիրը և ժողովուրդը պետք է լինեն մրցունակ: Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը: Եվ զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետևյալը. մեր հազարամյա պատմության մեջ հաջողված կարելի է համարել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս: Այդ աշխարհի ոչ բոլոր երևույթների հետ լինելով համաձայն, այդ աշխարհի ոչ բոլոր երևույթները մեզ համար համարելով ընդունելի, բայց այնուամենայնիվ, աշխարհի մաս լինելը և այս զգացողությամբ ոչ միայն ինքներս մեզ համակրելը, այլև ուրիշներին համակրելը, կարծում եմ՝ մեր մրցունակության բարձրացման ամենակարևոր ճանապարհն է:

Ահա այս գործոնն է, որ դիվանագիտությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագիտական ծառայությունը, իսկապես շատ մեծ և տանող դերակատարում ունի: Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս առաքելության իրականացման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ դիվանագիտական դպրոցին 10-րդ տարեդարձի կապակցությամբ և բոլոր շրջանավարտներին՝ դիվանագիտական ծառայության նոր փուլ, կամ գիտելիքի ձեռք բերման նոր փուլ մուտք գործելու կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am