«Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին, իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի:


Անխտիր բոլոր ՀՀ ավանդապաշտ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը, չցուցաբերել անտարբերություն, որն այս դեպքում այլասերման քարոզիչները ներկայացնում են որպես լռելյան համաձայնություն՝ այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ հայության բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժում իրականցվող անթույլատրելի այս երեւույթները:

Այս առիթով ցանկանում ենք կատարել որոշ ճշտումներ. բազմիցս հայտարարել ենք եւ գործով ապացուցել, որ «ԿԱՄՔ»-ը վերքաղաքական նախաձեռնություն է, եւ աջակցում է 2018 թվականի մայիսին Հայաստանի ժողովրդական ցասման սկզբունքներին: Սակայն ժամանակի ընթացքում «ԿԱՄՔ»-ի կարգախոսն է դարձել՝ «Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ»:

Հենց այս տրամաբանությամբ բազմիցս դիմել ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին և պահանջել պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլասերությունը և ավանդական արժեքների բացառումը դարձրել են քաղաքական ծրագիր եւ ջանք չեն խնայում իրականություն դարձնել իրենց նպատակները: Սակայն այլասերման նպատակին օր ու գիշեր ծառայող այդ պաշտոնյաները դեռևս մնում են իրենց տեղերում:


Ժամանակի ընթացքում հստակ է դառնում նաեւ, որ խորհրդարանական մեծամասնության շրջանակներում նույնպես եւ բարեբախտաբար կան այնպիսիք, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, նրանց նույնպես հրավիրում ենք միանալ մեր պայքարին:

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո կոչ ենք ուղղում բոլորին, նամանավանդ մտահոգված հայրենասեր ուսանողությանն ու աշակերտներին միանալ մեր շարժմանը:

«ԿԱՄՔ»-ը հեռու չէ ուսանողական շարժման նախաձեռնությունից եւ ամբողջությամբ սատարում է եւ սատարելու է այդ հայրենասիրական շարժմանը: Այս առիթով տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանում՝ երկուշաբթի օրվանից կսկսվի դասադուլ:

Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները, սակայն այդ պահանջը չի կարող ինքնանպատակ լինել, չի կարող ներքաղաքական շահարկումների առարկա դառնալ: Պարզապես հավաստիացնում ենք, եթե Արայիկ Հարությունյանը և Արևիկ Անափիոսյանը չհրաժարվեն իրենց կողմից իրականացվող հայակործան նախագծերից, ապա մենք կպայքարենք հանուն մեր ավանդական իրավունքների՝ ոչ միայն համալսարաններում եւ կրթական հաստատություններում, այլ նաեւ հայի կյանքի բոլոր ոլորտներում:

Ներկայացնում ենք մեր անքննարկելի, անսակարկելի պահանջները:

Պահանջում ենք՝

Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները,
Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը,
Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների հետագա և շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում,
Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ,
Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում,
Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը:
Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսևորումը:
Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերին,
Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը:
Դադարեցնել հակազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից և միջամտությունը կրթական ծրագրերին,
Վերականգնել «Հայ Ասպետ» հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել և աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի:
Հարգանքներով՝ Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնություն

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am