ՊՆ-ն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կարևոր տեղեկություններ է տվել. Անդրանիկ Քոչարյան
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ հրավիրյալը Ապրիլյան պատերազմի օրերին ծառայած բժիշկ էր:
«Հրավիրել էինք մի մարդու, ով ինքն էր ցանկություն հայտնել գալ: Իրեն մենք չէինք ներառել մեր ցուցակում: Նա բժիշկ է մասնագիտությամբ, ծառայության մեջ է եղել երրորդ պաշտպանական շրջանում, որպես բժիշկ, իսկ դա, գիտեք՝ ակտիվ մարտական գործողությունների շրջան է: Նա ցանկացել էր մեզ տեղեկություններ հայտնել, և հայտնեց»,-ասաց Քոչարյանը, հավելելով. «Շատ կարևոր են ՊՆ-ից մեզ ուղարկված Ապրիլյան պատերազմից առաջ մինչև բուն գործողությունները սկսվելու փուլի, և ընթացքի մասին նոր նյութերը, որոնցով մենք հնարավորություն ունենք մեծացնել մեր ուսումնասիրության շրջանակը: Սա կարևոր ձեռքբերում է մեզ համար այս գործում»,-նշեց Քոչարյանը