Մենք կովկասցի չենք. Ակցիայի մասնակիցը դիտողություն արեց Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
ՀՅԴ երիտասարդներն արդեն երկրորդ օրն է ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըգնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու, որտեղ էլ հանդիպեց նաև ակցիա անող երիտասարդներին:
Երիտասարդները նրան հիշեցրեցին ԿԳՄՍ նախարարի գրառումը, որում նա «հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները» արտահայտություն էր արել, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ բոլորս էլ կովկասցի ենք. «Մենք կարող ենք խոսել, կարող է մի բան դուք այդպես չասեք…»:
«Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք»,-ընդհատեց վարչապետին ակցիայի մասնակիցներից մեկը:
«Բա արիացները, որտեղի՞ց են»,-արձագանքեց վարչապետը: