Թուրքիայի շանտաժն Արևմուտքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սպառնալիքներն է հնչեցրել: Նա հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն չօգնի Թուրքիային նրանց տեղաբաշխման հարցում։
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմարշավ սկսելու մասին, իսկ հոկտեմբերի 17-ին հրադադար էր հայտարարվել։ Ավելի ուշ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել համատեղ հերթապահություն իրականացնել թուրք-սիրիական սահմանից 30 կմ երկարությամբ ձգվող շրջաններում մինչև Կամիշլի քաղաքը։

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պիտի նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

«Անկախ նրանից օգնություն կստանանք մենք, թե ոչ, կշարունակենք օգնել հյուրերին, որոնք ներկա պահին մեզ մոտ են գտնվում։ Սակայն եթե մեզ մոտ դա չստացվի, մենք ստիպված կլինենք բացել դռները»,-ասել է Թուրքիայի առաջնորդը։

Այսպես հերթական անգամ Էրդողանը սպառնում է փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը բավարար չափով չաջակցի իրենց:
Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին, հայտարարել է, թե Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ կրել փախստականների բեռը:

«Հարց է ծագում` Եվրամիությունից ի՞նչ եք ստանում: Պատասխանում եմ՝ Եվրամությունը 2015 թվականի համար խոստացել էր 3+3 միլիարդ եվրո տրամադրել, սակայն մենք այդ գումարից միայն 3 միլիարդն ենք ստացել: Քննարկումների ժամանակ հավաստիացնում են, թե ամեն ինչ ծրագրված է և օժանդակությունը կհատկացվի, սակայն դեռ ոչինչ չենք ստացել», - ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ մինչև 2 միլիոն սիրիացի փախստականներ կարող են բնակություն հաստատել, երբ այդ տարածաշրջանը կմաքրվի քուրդ գրոհայիններից:
Էրդողանն ընդգծում է՝ Անկարան բազմիցս կոչ է արել ԵՄ-ին օժանդակել Թուրքիային ավելի քան 3,5 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում: «Անկախ նրանից՝ մենք կստանանք աջակցություն, թե ոչ, շարունակելու ենք օգնել ռումբերից փախչելով մեր երկրում ապաստան գտած մարդկանց», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Անդրադառնալով հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման օրակարգին՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում խոսելու են С-400 (S-400) և Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների շուրջ:

Անկարայից՝ ԵՄ-ին ուղղված քննադատությունների ֆոնին՝ Գերմանիան էլ որոշել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Անկարա կատարած այցի ժամանակ ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:

Մաասը հայտարարել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային, թեև զենքի վաճառքի արգելքի մասին պաշտոնական որոշում դեռևս չկա: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրեր չեն կնքվի, իսկ գոյություն ունեցողները կարող են չեղարկվել: Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցումները կարող են դրդել նրան նոր գործընկերներ փնտրել, ինչպես Ռուսաստանի դեպքում: Դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի:

Իսկ Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Բուդապեշտ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել են բողոքի ցույցերով: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Այն ժամանակ, երբ վարչապետ Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին, որոնց դեմ Թուրքիան իրականցրել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական օպերացիան:
Բողոքի ակցիաներն, այնուամենայնիվ, չեն խոչընդոտել կողմերի հանդիպմանը: Նրանք մասնակցել են թուրք-հունգարական մարտավարական խորհրդի նիստին և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:

Թամար Բագրատունի

դիտվել է 1045 անգամ
Լրահոս
Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում Ալենը որոշել է գերազանցել Նիկոլին. գինը սահմանված է. Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am