Թուրքիայի շանտաժն Արևմուտքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սպառնալիքներն է հնչեցրել: Նա հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն չօգնի Թուրքիային նրանց տեղաբաշխման հարցում։
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմարշավ սկսելու մասին, իսկ հոկտեմբերի 17-ին հրադադար էր հայտարարվել։ Ավելի ուշ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել համատեղ հերթապահություն իրականացնել թուրք-սիրիական սահմանից 30 կմ երկարությամբ ձգվող շրջաններում մինչև Կամիշլի քաղաքը։

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պիտի նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

«Անկախ նրանից օգնություն կստանանք մենք, թե ոչ, կշարունակենք օգնել հյուրերին, որոնք ներկա պահին մեզ մոտ են գտնվում։ Սակայն եթե մեզ մոտ դա չստացվի, մենք ստիպված կլինենք բացել դռները»,-ասել է Թուրքիայի առաջնորդը։

Այսպես հերթական անգամ Էրդողանը սպառնում է փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը բավարար չափով չաջակցի իրենց:
Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին, հայտարարել է, թե Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ կրել փախստականների բեռը:

«Հարց է ծագում` Եվրամիությունից ի՞նչ եք ստանում: Պատասխանում եմ՝ Եվրամությունը 2015 թվականի համար խոստացել էր 3+3 միլիարդ եվրո տրամադրել, սակայն մենք այդ գումարից միայն 3 միլիարդն ենք ստացել: Քննարկումների ժամանակ հավաստիացնում են, թե ամեն ինչ ծրագրված է և օժանդակությունը կհատկացվի, սակայն դեռ ոչինչ չենք ստացել», - ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ մինչև 2 միլիոն սիրիացի փախստականներ կարող են բնակություն հաստատել, երբ այդ տարածաշրջանը կմաքրվի քուրդ գրոհայիններից:
Էրդողանն ընդգծում է՝ Անկարան բազմիցս կոչ է արել ԵՄ-ին օժանդակել Թուրքիային ավելի քան 3,5 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում: «Անկախ նրանից՝ մենք կստանանք աջակցություն, թե ոչ, շարունակելու ենք օգնել ռումբերից փախչելով մեր երկրում ապաստան գտած մարդկանց», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Անդրադառնալով հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման օրակարգին՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում խոսելու են С-400 (S-400) և Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների շուրջ:

Անկարայից՝ ԵՄ-ին ուղղված քննադատությունների ֆոնին՝ Գերմանիան էլ որոշել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Անկարա կատարած այցի ժամանակ ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:

Մաասը հայտարարել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային, թեև զենքի վաճառքի արգելքի մասին պաշտոնական որոշում դեռևս չկա: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրեր չեն կնքվի, իսկ գոյություն ունեցողները կարող են չեղարկվել: Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցումները կարող են դրդել նրան նոր գործընկերներ փնտրել, ինչպես Ռուսաստանի դեպքում: Դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի:

Իսկ Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Բուդապեշտ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել են բողոքի ցույցերով: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Այն ժամանակ, երբ վարչապետ Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին, որոնց դեմ Թուրքիան իրականցրել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական օպերացիան:
Բողոքի ակցիաներն, այնուամենայնիվ, չեն խոչընդոտել կողմերի հանդիպմանը: Նրանք մասնակցել են թուրք-հունգարական մարտավարական խորհրդի նիստին և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:

Թամար Բագրատունի

դիտվել է 1045 անգամ
Լրահոս
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am