Թուրքիայի շանտաժն Արևմուտքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սպառնալիքներն է հնչեցրել: Նա հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն չօգնի Թուրքիային նրանց տեղաբաշխման հարցում։
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմարշավ սկսելու մասին, իսկ հոկտեմբերի 17-ին հրադադար էր հայտարարվել։ Ավելի ուշ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել համատեղ հերթապահություն իրականացնել թուրք-սիրիական սահմանից 30 կմ երկարությամբ ձգվող շրջաններում մինչև Կամիշլի քաղաքը։

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պիտի նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

«Անկախ նրանից օգնություն կստանանք մենք, թե ոչ, կշարունակենք օգնել հյուրերին, որոնք ներկա պահին մեզ մոտ են գտնվում։ Սակայն եթե մեզ մոտ դա չստացվի, մենք ստիպված կլինենք բացել դռները»,-ասել է Թուրքիայի առաջնորդը։

Այսպես հերթական անգամ Էրդողանը սպառնում է փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը բավարար չափով չաջակցի իրենց:
Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին, հայտարարել է, թե Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ կրել փախստականների բեռը:

«Հարց է ծագում` Եվրամիությունից ի՞նչ եք ստանում: Պատասխանում եմ՝ Եվրամությունը 2015 թվականի համար խոստացել էր 3+3 միլիարդ եվրո տրամադրել, սակայն մենք այդ գումարից միայն 3 միլիարդն ենք ստացել: Քննարկումների ժամանակ հավաստիացնում են, թե ամեն ինչ ծրագրված է և օժանդակությունը կհատկացվի, սակայն դեռ ոչինչ չենք ստացել», - ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ մինչև 2 միլիոն սիրիացի փախստականներ կարող են բնակություն հաստատել, երբ այդ տարածաշրջանը կմաքրվի քուրդ գրոհայիններից:
Էրդողանն ընդգծում է՝ Անկարան բազմիցս կոչ է արել ԵՄ-ին օժանդակել Թուրքիային ավելի քան 3,5 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում: «Անկախ նրանից՝ մենք կստանանք աջակցություն, թե ոչ, շարունակելու ենք օգնել ռումբերից փախչելով մեր երկրում ապաստան գտած մարդկանց», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:
Անդրադառնալով հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման օրակարգին՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում խոսելու են С-400 (S-400) և Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների շուրջ:

Անկարայից՝ ԵՄ-ին ուղղված քննադատությունների ֆոնին՝ Գերմանիան էլ որոշել է դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Անկարա կատարած այցի ժամանակ ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից:

Մաասը հայտարարել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային, թեև զենքի վաճառքի արգելքի մասին պաշտոնական որոշում դեռևս չկա: Ամեն դեպքում, Թուրքիայի հետ զենքի մատակարարման նոր պայմանագրեր չեն կնքվի, իսկ գոյություն ունեցողները կարող են չեղարկվել: Միևնույն ժամանակ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ չափազանց կոշտ մոտեցումները կարող են դրդել նրան նոր գործընկերներ փնտրել, ինչպես Ռուսաստանի դեպքում: Դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի:

Իսկ Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Բուդապեշտ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել են բողոքի ցույցերով: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Այն ժամանակ, երբ վարչապետ Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին, որոնց դեմ Թուրքիան իրականցրել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական օպերացիան:
Բողոքի ակցիաներն, այնուամենայնիվ, չեն խոչընդոտել կողմերի հանդիպմանը: Նրանք մասնակցել են թուրք-հունգարական մարտավարական խորհրդի նիստին և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:

Թամար Բագրատունի

դիտվել է 1000 անգամ
Լրահոս
Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video) «Անհանգի՞ստ է արդյոք նախագահ Արմեն Սարգսյանը»․ Լևոն Մարտիրոսյան (video) Անտեղի դիվանագիտական սկանդալ սարքելու «շնորք» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է. Թագուհի Ղազարյան Համեմատելով անհամեմատելիներին Պատմության ուրվականը շրջում է փողոցներում Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը Աշխատողների թվերը չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին. Արմեն Մինասյան Քրիստինե Մելքոնյանը հեռացել է պաշտոնից Վարչապետը մեկ մեթոդ գիտի Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության․ Զոհրաբ Մնացականյան Երևանում հերթական անգամ թալանել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ը «Գազպրոմ»-ը որ երկրի համար կնվազեցնի գազի սակագինը Չի բացառվում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան Անհասցե մեղադրանքների վնասը (տեսանյութ) Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ Ավտովթարից 4 զինծառայող է մահացել Ինչպես է վարակը տարածվում աշխատավայրում․ Արսեն Թորոսյան Բոլոր պատասխանատուները կկանգնեն դատարանի առջև Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որն իրավունք ունի պետպատվերով կորոնավիրուս թեստավորել Կորոնավիրուսը 100 տոկոսով չեզոքացնելուց հետո հնարավոր է նորից բռնկում. Հայկ Մանասյան. անոնս
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...