Արտառոց. Ցուցարարները քաղաքապետին քարշ են տվել փողոցներում, կարմիր ներկ լցրել վրան և կտրել մազերը
Բոլիվիայի Վինտո քաղաքում ընդդիմադիր ցուցարարները հարձակվել են քաղաքապետ Պատրիցիա Արսի վրա և նրան ոտաբոբիկ քարշ են տվել փողոցներում: Ցուցարարները նաև կարմիր ներկ են լցրել կնոջ վրա և կտրել են նրա մազերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գործող նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների հետ բախումների հետևանքով երկու ցուցարարների մահվան լուրի տարածվելուց հետո զայրացած ամբոխը ուղևորվել է դեպի քաղաքապետարան, որտեղ գտնվել է քաղաքապետ Պատրիցիա Արսը:
Ցուցարարները Արսին մեղադրել են այն բանում, որ նա նախագահի կողմնակիցներին ստիպել է ճեղքել իրենց տեղադրած արգելապատնեշները։
Դիմակավորված տղամարդիկ «մարդասպան, մարդասպան» գոչյուններով քաղաքապետին բոբիկ քարշ են տվել կամրջի մոտ։ Այնտեղ նրան ստիպել են ծնկի գալ, կտրել են մազերը եւ վրան կարմիր ներկ են լցրել։ Նրանք նաեւ ստիպել են, որ Արը հրաժարականի դիմում ստորագրի։