Շահեն Հարությունյանը խոսեց. արդեն ժամանակն է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն է խոսել այս մասին։

Լրացավ մեկ տարին, ինչ Շանթ Հարությունյանը հինգ տարվա բանտային կալանքից հետո ազատ է արձակվել։

Այս մեկ տարվա ընթացքում անդադար կարծիքներ եմ լսել՝ կապված Շանթ Հարությունյանի լռության հետ։ Բազմաթիվ պատեհ առիթներով նշել եմ, թե ինչու հանրային ակտիվությամբ հանդես չի գալիս Շանթ Հարությունյանը։

Այնուամենայնիվ, իմ կողմից առաջ քաշած բոլոր պատճառաբանությունները այդպես էլ մնացին լուսանցքում և շարունակվեց հատուկ ընդգծված կերպով արշավ Շանթ Հարությունյանի լռության դեմ։ Խնդիր էր դրված՝ վարկաբեկել Շանթ Հարությունյանին և ըստ էության փորձել արժեզրկել նրա հնարավոր հանրային ելույթներն ու ակտիվությունը։ Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է, որը, ցավալիորեն, բավականին հեշտորեն կիրառվում է հայ հասարակության գրեթե բոլոր շրջանակներում։

Հիմա ամբողջապես ներկայացնեմ իրավիճակը։

Սակայն հարկ եմ համարում նշել, որ խոսքս ուղղված է բոլոր ազնիվ և պարկեշտ քաղաքացիներին։

Հարգելի՛ հայրենակիցներ, պարզաբանելով միտքս, նշեմ, որ Հայաստանում այս պահին հանրային և պետական մտահոգության առարկաներ են հետևյալ խնդիրները.

1. Արցախյան հիմնահարցի կարգավորում.
(Պատերազմ, թե՞ խաղաղություն)։

2. ՀՀ ընդհանուր արտաքին քաղաքականություն.
(Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք փոխհարաբերություններ)։

3. ՀՀ ներքին արժեհամակարգի ձևավորման խնդիր.
( Արժեքների հեղափոխություն)

4. Երկրի ներքին անվտանգության ապահովման, արդարադատության և օրինականության պահպանման խնդիր։

5. Տնտեսական բարեփոխումների խնդիր.
(Հայաստանում ներդրումների, աշխատատեղերի հարց.)

Իմ և Շանթ Հարությունյանի դիտարկմամբ, բոլոր վերոնշյալ այս խնդիրներն են, որ այսօր հանրային ակտիվ քննարկումների տեղիք են տալիս՝ ընդհուպ հանգեցնելով կոնֆրոնտացիոն դրսևորումների։ Քանի որ այսօր հիմնական օրակարգային խնդիրները սրանք են, ուստի Շանթ Հարությունյանը նպատակահարմար չի գտնում խոսել հիմա՝ համարելով, որ ինքն իրեն կրկնելու անհրաժեշտություն չունի։ Այս վերոնշյալ հարցերին նա անդրադարձել է դեռևս բանտային մոտ 3 ժամ տևողության ասուլիսի ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 8-ին։

Բոլոր մարդիկ, ովքեր իսկապես և ազնվորեն ցանկանում են իմանալ Շանթ Հարությունյանի կարծիքն այս խնդիրների շուրջ, հորդորում եմ՝ ևս մեկ անգամ ամբողջապես լսել Շանթ Հարությունյանի բանտային ասուլիսը։

Իսկ բոլոր մնացածներին ոչինչ չունենք ասելու և պարզաբանելու։

Եվ վերջում տեղեկացնեմ, որ Շանթ Հարությունյանը աչալրջությամբ հետևում է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական գործընթացներին։ Կարևոր է նշել, որ ուշադիր հետևում է նաև հանրային տրամադրություններին և եթե Շանթ Հարությունյանը զգա, որ նոր խոսքի կարիք կա, ապա հանգիստ եղե՛ք։ Շանթին ոչինչ հետ չի պահի՝ ազատորեն ներկայացնելու իր մտքերն ու կարծիքները։

Հ.Գ. Իսկ սա անձնապես իմ կողմից՝ ուղղված բոլոր ազնիվ միամիտներին և՛ բոլոր միտումնավոր սրիկաներին.

Արդեն 70 տարուց ավելի է, որ Հարությունյան ընտանիքը երբեք չի լռել և պայքարել է Հայաստանի և հայ ժողովրդի ազատության և անվտանգության համար՝ սկսած Խորհրդային միության ժամանակներից ընդհուպ մինչև մեր օրեր։

Արդեն 4 սերնդի չեն կարողանում լռեցնել թե՛ Խորհրդային բանտերով և թե՛ այլ դաժան հալածանքներով։ Եվ դուք՝ միամիտնե՛ր կամ սրիկանե՛ր, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իմ հասարակ աշխատանքը (պատգամավորի օգնական լինելը), կարող է հետ պահել ինձ և հորս հետ պահել տասնամյակներ ընթացող պայքարից։

Հետևությունները թողնում եմ Ձեզ…

Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան»:

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am