Կամ այս իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատվում է դիկտատուրա. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ կամ նոր իշխանությանը ճանապարհում են այն տարբերակով, որով նրանք եկել են իշխանության, կամ էլ երկրում հաստատում է դիկտատուրա։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքական մեկնաբան, վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը։

Անդրադառնալով մոտ երկու տարի առաջ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը», քաղաքական մեկնաբանն ասել է. «Աշխատատեղերի բացակայությունը, ցածր աշխատավարձն ու հազարավոր նմանատիպ խնդիրները ժողովրդին բորբոքում են և գալիս են ժողովրդի կողմից սիրված դեմագոգ ղեկավարներն ու ասում՝ մեզ ընտրեք, մենք ամեն ինչ կանենք։ Այդ մարդիկ իշխանության են գալիս և հանկարծ պարզվում է, որ աշխատատեղեր ստեղծել հնարավոր չէ, ներդրումներ չեն գալիս, որովհետև ոչ մեկը խելքը չի թռցրել, որ նման պայմաններում ներդրումներ անի։ Այս իրավիճակում մարդիկ սկսում են հարցնել՝ լավ, ինչի՞ համար էր այս ամենը, մեզ ասել էին՝ հանգստություն, աշխատատեղերի բացում, պատերազմի ավարտ»։

Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությանն ու Պուտին-Քոչարյան հարաբերություններին. «2008թ․ը շրջադարձային էր և՛ Նիկոլի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կյանքում։ Քոչարյանի գործով դատավարությունը քաղաքական ռևանշ է և ՀՀ ներկա իշխանությունների համար նշանակություն չունի՝ իրենք խայտառակ են լինում ամբողջ աշխարհում, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է Պուտինի վերաբերմունքին Ռոբերտի նկատմամբ, պետք է ասեմ՝ ես շատ հպարտ եմ Պուտինի պահվածքից։ Պուտինն, իհարկե, չէր կարող գալ Հայաստան ու գնալ բանտում հանդիպել Քոչարյանի հետ, բայց Քոչարյանի կնոջ հետ հանդիպումը ցույց տվեց, որ Պուտինն իր ընկերների կողքին է ոչ միայն, երբ նրանք ազատության մեջ են, այլ նաև այն ժամանակ, երբ նրանք բանտում են»։

Խոսելով Նիկոլի Փաշինյանի ու ԱԳ նախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությունների մասին՝ քաղաքագետը դրանք որակել է սիրողական մակարդակի։

դիտվել է 5456 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am