Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Ceramisia գործարանի բացմանը: Նորաբաց գործարանում մասնագետների սուր պակաս է զգացվում։ Գործարանում աշխատում է 35 մարդ, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1000-ի։ Գործարանը բացվել է իտալական կողմի հետ համագործակցությամբ` մոտ 30 մլն եվրո ներդրումային ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը դժգոհել է տնեսական միջավայրից` ասելով, որ Հայաստանում ներդրումների համար համապատասխան պայմաններ չկան։ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է զարգացում եւ ներդրումների հոսք, բայց պետք է, որպեսզի աշխատեն բոլորը, եւ այդ աշխատանքը պետք է արդյունավետ լինի։ Տնտեսական հեղափոխության համար հարկավոր են համապատասխան պայմաններ, որոնք ավելի լավը կլինեին, քան հարեւան երկրներինը, այդ նույն Վրաստանինը։Երբ կարողանանք ապահովել ներդրումների մեծ հոսք, այդ ժամանակ էլ կմտածենք հարկերի բարձրացման մասին։ Իսկ առայժմ պետք է իջեցնել հարկերը. ստեղծել մեկ պատուհանի համակարգ, որպեսզի ներդրողները ժամանակ չկորցնեն բյուրոկրատական քաշքշուկների վրա։ Նման գործելակերպը հանգեցրել է այն բանին, որ արաբական ներդրողների 100 մլն դոլարի նախագծի իրականացումը ձգձգվում է»,- ասել է Ծառուկյանը։ Լինելով Հայաստանի ամենախոշոր ձեռնարկատերերից մեկը` Գագիկ Ծառուկյանը հրաշալի գիտի, թե իրականում ինչ պայմաններ են գործում ներդրումների համար: Ծառուկյանն ըստ էության հակադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով անընդհատ կրկնում է, թե Հայաստանում այսօր, ավելի քան երբևէ, ստեղծված են ներդրումներ կատարելու բացառիկ գրավիչ պայմաններ: Կյանքը սակայն ցույց տվեց, որ հեղափոխությունից հետո բիզնես միջավայրի բարելավում չի եղել և դրա ամենավառ ապացույցը արտաքին ներդրումների բացակայությունն է: Հեղափոխության ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե ներդրումների հեղեղ է լինելու, որովհետև Հայաստանը դառնալու է տարածաշրջանի ամենամրցունակ ներդրումային երկիրը: Հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, իսկ արտաքին ներդրումներն այդպես էլ չկան. ո'չ եվրոպական երկների գործարարներն են տեղից շարժվում, ո'չ ԱՄՆ-ի: Իսկ Ռուսաստանի գործարարները ընդհանրապես սառեցրել են բոլոր բիզնես նախագծեր: Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով Հայաստանից տեղի է ունենում կապիտալի արտահոսք, ինչի մասին վկայում են կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալները: Ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, բոլորին բռնելու ռեպրեսիվ քաղաքականության արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ հանրային կյանքի մասին պատմող լրահոսի գերակշիռ մասը հարուցված գործերի ու դատավարությունների մասին է: Իսկ ո՞ր գործարարը ֆինանս կներդնի մի երկրում, որտեղ ամբողջ օրը մարդկանց բռնում ու կալանավորում են: Այս գործելաոճի պատճառով Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի մնացել է նախկին իշխանության օլիգարխների հույսին: Ի դեպ, անցյալ շաբաթ էլ Փաշինյանը ներկա էր գտնվել Սամվել Ալեքսանյանի դստեր տեքստիլ գործարանի բացմանը: Ե'վ Սամվել Ալեքսանյանը, և' Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի կողմից խստորեն քննադատված նախկին ռեժիմի հենասյունը համարվող օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներ են: Այլևս փաստ է, որ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը մնացել է այս նույն օլիգարխների հույսին: Մյուս կողմից սակայն Փաշինյանն ու իր թիմը Սամվել Ալեքսանյանի և Գագիկ Ծառուկյանի դասակարգային թշնամիներն են ու դժվար է ասել, թե նրանց համար ինչ ճակատագիր է կանխորոշված հեղափոխական իշխանության փակ պլաններում:
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: