Իշխանության թեւերն իրար են «ուտում»

Արսեն Թորոսյանի հակածխախոտային օրենքը երկար քննարկումներից հետո վերջապես ներկայացվել էր Ազգային ժողով եւ քննարկման ներկայացվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում : Օրինագծերի այս փաթեթով նախատեսվում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ փակ հանրային հաստատություններում ծխելու արգելք՝ հանրային տրանսպորտում, կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններում եւ մանկական հրապարակներում:
Օրինագծով նաեւ սահմանափակումներ են նախատեսվում ծխախոտային արտադրանքի եւ թութուն պարունակող էլեկտրոնային սարքերի գովազդի համար, ինչպես նաեւ որոշվում են այն հանրային վայրերը, որտեղ ծխելու դեմ արգելք կսահմանվի: Օրինագծով նախատեսվում է նաեւ կանոնակարգել ծխախոտի արտադրանքի եւ ծխախոտ պարունակող էլեկտրոնային սարքերի վաճառքի եւ տեղաշարժի գործընթացը։
Արսեն Թորոսյանն ասաց, որ օրենսդրական այս նախաձեռնության խնդիրը թույլ չտալն է, որպեսզի ավելանա ծխող քաղաքացիների թիվը եւ օգնել հրաժարվել այդ վնասակար սովորությունից։
Ենթադրվում էր, որ նախարարի հակածխախոտային նախաձեռնությունն առաջինը ծափերով կընդուներ ԱԺ առողջապահության հանձնաժողովը, սակայն քննարկման ընթացքում պարզվեց, որ գլխավոր քննադատը նույն հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է: Նա ասաց, որ հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական է գնահատում գաղափարը, բայց բազմաթիվ հակասական դրույթներ է առանձնացրել, Զեյնալյանը նպատակահարմար չէր գտնում էլեկտրոնային ծխախոտների արգելքը եւ ուսումնասիրություններ էր ներկայացնում, որ դրանք վտանգավոր չէն:
Արսեն Թորոսյանն ու իր տեղակալն էլ հակառակն էին պնդում, ասելով, որ այդ հոդվածներն, ըստ ամենայնի, պատվիրված են եւ ֆինանսավորումն իրականացվել է ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից:
Նախարարն ասում էր, որ իր համար տարօրինակ է, որ էլեկտրոնային ծխախոտների համար պայքարում է առողջապահության հանձնաժողովի նախագահը, եթե դա անեին այդ սարքերի ներկրմամբ կամ արտադրությամբ զբաղվողներն, ինքն, անշուշտ, կհասկանար:

Արսեն Թորոսյանի նախագծի դեմ արտահայտվողները վստահեցնում էին, որ եթե արգելվի եւ սովորական ծխախոտը եւ էլեկտրոնայինները, ապա հասարակությանը կդրդեն թմրամիջոցների օգտագործման, դա է վկայում մի շարք պետությունների փորձը: Մի քանի ժամ տեւած քննարկման ընթացքում Թորոսյանն ու Զեյնալյանը իրար չէին զիջում , փոխադարձ մեղադրանքների, ակնարկների պակաս չէր զգացվում: Վերջում որոշեցին նախագծի քվեարկությունը երկու ամսով հետաձգել:

Մամուլում բազում հրապարակումներ են եղել Թորոսյան-Զեյնալյան հակամարտությունների մասին, ըստ այդմ Զեյնալյանը աչք ունի նախարարի աթոռի վրա եւ իր էլիտար հովանավոր Արարատ Միրզոյանի միջոցով ցանկանում է նվաճել նախարարի պաշտոնը: Արարատ Միրզոյանը Զեյնալյանի քավորն է: Գրեթե միշտ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծերը Զեյնալյանի կողմից կոշտ քննադատության են ենթարկվում, այսօրվա նախագիծը բացառություն չէր:
Սա նշանակում է, որ Արարատ Միրզոյանը քաղաքական ավելի մեծ ամբիցիաներ ունի ու պատգամավորների միջոցով պայքարում է կառավարության դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 4466 անգամ
Լրահոս
Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած. մանրամասներ «Պատերազմի վերսկսման դեպքում ոչ ոք իրավունք չունի Հայաստանին մեղադրելու». Կարեն Հովհաննիսյան Ռուսական ռազմաբազան դուրս է հանրային վերահսկողությունից. ԻՔՄ/տեսանյութ/ Արայիկ Հարությունյանն իր կյանքում երևի փոքր ակումբ էլ չի ղեկավարել.Արագած Ախոյան (video) Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում/տեսանյութ/ Բացառված չէ, որ պարզվի՝ ստորագրել ենք Արցախի հարցում ինչ որ բաներ զիջելու փաստաթուղթ.Էդիկ Անդրեասյան (video) Բաքուն վերջնագիրը Երևանին՝ բանակցությունից ժամեր առաջ Ադրբեջանական գազ նաև Եվրոպայի համար. Պատմական նախագիծը շահագործվեց Մնացել ա՝ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանին կալանավորելու հրաման տա. Կոնստանտին Տեր-Նակալյան (video) ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ բանտերում փակում էր, Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է՝ երգելով մեզ տուն ուղարկե՞լ. Էդիկ Անդրեասյան (video) Արագածոտնի մարզում բախվել են Volkswagen Passat, Mazda և Toyota Aqua մեքենաները. կա 4 վիրավոր Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին Նայեք հայելու մեջ, տեսեք Նիկոլ Փաշինյանին ու սարսափեք այդ արտացոլանքից.նա Ձեր ընտրության արգասիքն է.Կոնստանտին Տեր-Նակալյան (video) Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում, նախնական տվյալներով, գազի կուտակումից պայթյուն է եղել. բնակիչը հոսպիտալացվել է Իշխանությունը վախենում է ՀՅԴ-ից.հիշեք՝ ինչ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Արմենուհի Կյուրեղյան (video) «Մուղամային» դիվանագիտություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունները, առաջիկա զորակոչ: Դեկտեմբերի 6-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերիղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր»ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-իհայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում ՄարինեՕհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. Ոլորտի առաջնահերթություններն ու կատարվածաշխատանքները: 2. Օրեր առաջ միջազգային ... Դեկտեմբերի 6-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ հնարավոր զարգացումները՝ Բրատիսլավայի հանդիպման պրիզմայով: Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կխոսի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին, կանդրադառնա Արցախյան բանակցային գործընթացին, հնարավոր զարգացումներին՝ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված դիրքորոշման ֆոնին։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը և Գ. Վիրաբյանը: Թեմա՝ բողոքի ակցիաներ, ոստիկանության թավշյա գործողություններ, առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ( Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով), Մարինա Խաչատրանի իրականացրած դրամահավաքն ինչ ընթացք է ստացել: Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը և գյուղմթերքի փորձագետ Ա. Հովհաննիսյանը: Թեմա՝ գյուղմթերքի և մսամթերքի գնաճ