Նախարարության դիմաց թողած արկղերը որոշել եմ լցնել Դաշնակցության թողած կրթության ոլորտի քրեական գործերով.Արայիկ Հարությունյան (video)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով դաշնակցականների ակցիային, որն ուղղված էր իր դեմ, ասաց, որ Դաշնակցությունը այլ կեցվածք պետք է դրսևորեր և նախ հասկանար՝ ինչու մերժվեց հասարակության կողմից և երկրորդ՝ պետք է փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը։
Հարցին, թե տեղի դաշնակացականները կապված են նախկին իշխանության հե՞տ, Հարությունյանը պատասխանեց․ «Այն բոլոր փոփոխությունները, մասնավորապես՝ ինչու նրանք սկսեցին աղմկել, հատկապես, կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետև տապալել են բազմաթիվ անգամ այս ոլորտի համակարգումը և պատրաստվում եմ այն արկղերը, որոնք դաշնակցականները բերել էին, լցնել 10-յակ և շատ ավելի քրեական գործերով և հետ ուղարկել իրենց մոտ»։