Փաշինյանը Քոչարյանից ներողություն կխնդրի՞. 4–միլիարդանոց բլեֆը

Ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանն էժանագին միավորներ էր հավաքում և աղքատներից աղի արտասուք քամում Ռոբերտ Քոչարյանի դեմ «մուտիլովկաներ» անելով ու ստեր տարածելով։

Այդ «մուտիլովկաների» ու ստերի թոփ տասնյակում առաջին տեղն էր գրավում 2–րդ նախագահին վերագրվող 4 միլիարդ դոլարը։ Ասվում էր, որ նա, իբր, այդ գումարներն աշխատել է, մասնավորապես, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ու «Սպայկա» ընկերությունների սեփականատեր լինելով։

Հիմա դատարանն էլ է Նիկոլի դռան տակ վնգստում, դատախազությունն էլ, ՀՔԾ–ն էլ։ Դե թող ապացուցի 4 միլիարդի բլեֆը։

Նիկոլին կից «Սիվիլնեթ» կայքում իշխանություններն օրերս մի նյութ տեղադրեցին, ըստ որի՝ Քաջարանի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի մեջ չի եղել և չկա Ռոբերտ Քոչարյանը։

Դրանից առաջ բոլորը տեսան նաև, որ «Սպայկա» ընկերությունը Քոչարյանի հետ կապելը նույնպես ստոր բլեֆ է եղել։ Ինչպես և բլեֆ էին բանկերի, օդանավակայանի ու մյուս բաների մասին նիկոլությունները։

Նիկոլ Փաշինյանն այնքան էր կրկնել իրեն կողքից հրամցվող 4–միլիարդանոց բլեֆը, որ վերջում անկեղծորեն հավատացել էր դրան։

Ասում են, որ նա վարչապետ դառնալուն պես հրահանգել է ստուգումներ սկսել մոլիբդենայինում ու «Սպայկայում» գտնելու համար Քոչարյանի փայերը։ Որքան մեծ է եղել նրա զարմանքն ու զայրույթը, երբ զեկուցել են, որ նման բան չկա։

Ասում են նաև, որ Նիկոլը չի հավատացել ու իրեն պատեպատ է տվել, թե բա ինչ ուզում է լինի, գտեք Քոչարյանի 4 միլիարդը։ Ու երբ նրան կից ՀՔԾ–ն ու դատախազությունը չեն կարողացել ապացուցել 4–միլիարդանոց բլեֆը՝ գտել են մի հաստիքային կաշառատու աշխատող Սիլվայի, որպեսզի սա հայտարարի գոնե միլիոնների մասին, բայց դա էլ չստացվեց։

Այսքանից հետո Փաշինյանը ներողություն կխնդրի՞ հայ ժողովրդից ու անձամբ Ռոբերտ Քոչարյանից, այն բանի համար, որ տարիներ շարունակ ստել է։ Այդ հարցին անդրադարձավ նաև 2–րդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Բայց դե Նիկոլը հազիվ թե մեղայականով հանդես գա։ Նա ո՞ր մի ստի համար է հետագայում ամաչել ու ներողություն խնդրել։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ 2008–ի մարտի 1–ի պահով Քոչարյանին մեղսագրվողը նույնքան բլեֆ է, որքան մոլիբդենի կամ «Սպայկայի» թեման։ Դրա համար էլ տարատեսակ այլ թեմաներ են գցում շրջանառության մեջ, քանզի «Մարտի 1»–ի գործն արդեն փուչիկի պես պայթել է։ 4 միլիարդի հեքիաթն էլ։

դիտվել է 2307 անգամ
Լրահոս
Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am