Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք, իսկ նման ձևակերպումը երկրի համար վտանգավոր է, պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը: «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը:


Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և գործի մասով իր առնչությանը՝ Գևորգ Կոստանյանը նշել է. «Ըստ Ալիկ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի բովանդակության՝ ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, ոստիկանապետին և ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին տվել եմ հանձնարարություններ՝ կատարելու որոշակի կեղծիքներ կամ ինչ-որ փաստաթղթերի կեղծում»,- ներկայացրեց Կոստանյանը:

«Գաղափարը հետևյալն է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների կապակցությամբ ոստիկանները արել են ինչ-որ գործողություններ և 5 ամիս հետո ես՝ որպես արդարադատության նախարարի տեղակալ, նրանց բացատրել եմ, թե նրանք ինչպիսի ձևակերպումներ պետք է տան նրանց 5 ամիս առաջ կատարած գործողություններին»,- ասաց Կոստանյանը և հավելեց, որ ինքն դրանից 5 տարի հետո է նշանակվել գլխավոր դատախազ:

Դիտարկմանը, որ հարցաքննության ժամանակ Ալիկ Սարգսյանը ևս հերքել էր, որ նման հանձնարարական չի եղել, Կոստանյանը պատասխանել է, որ բնականաբար պետք է հերքեր, քանի որ նման մեղադրանքը, ոչ միայն իրավունքի կողմից է անհնար, այլև՝ տրամաբանության տեսանկյունից: Կոստանյանը նշեց նաև, որ այստեղ ավելի խորը խնդիրներ է տեսնում:

«Հանրության տեսակետից ավելի հրատապ է 10 մահվան փաստերի կապակցությամբ կատարվող քննությունը և դրանց բացահայտումը: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ այս քրեական գործերը, որ հարուցվել են, քննվում են և աղմուկ են բարձրացնում, ըստ էության, նպատակ ունեն ցույց տալ այդ 10 մահերի բացահայտման անկարողությունը: Իրավապահ մարմինները ամեն մի առիթի դեպքում ինչ-որ ծավալուն բացատրություն են տալիս, բայց արդյունքում այդ ամենը նպատակ ունի բուն գործի քննության արդյունքներից շեղելու»,- ասաց նա և հավելեց, որ բուն գործի քննությունը, ըստ նրա, 10 սպանությունների բացահայտման ընթացքն է, որում կա զրո արդյունք:

դիտվել է 1794 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am