Վարուժան Ավետիսյանն անպատասխանատու հայտարարություն է անում՝ ես չեմ այդ «մայորը»․ Արթուր Վանեցյան.Հրապարակ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստի ընթացքում պատասխանելով դատախազի հարցերին՝ հայտարարել է, թե սպանված երեք ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի գործի մասին շատ բան գիտի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»,-ասել է Ավետիսյանը։ Հրապարակը դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցնելով, թե ինչի՞ մասին է ակնարկում Ավետիսյանը, ի՞նչ գիտի նա Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանաքների մասին։


«Բացի նրանից, որ Վարուժան Ավետիսյանն ասում է, թե Վանեցյանը շատ բան գիտի այդ դեպքի վերաբերյալ, նա նաև նշում է, որ «մայոր» ներկայացողը և իրենց հետ կապ պահպանողը եղել եմ իբր ես։ Դա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ կապ է պահպանել, ավելին՝ այդ ժամանակ ես ունեցել եմ փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ այդ անձը, ով իրենց հետ ռադիոկապով տարել է բանակցությունները և կապ է պահպանել, եղել է ԱԱԾ այլ աշխատակից, որը կա, և եթե կարիք կա, պետք է դիմել ԱԱԾ և, եթե ԱԱԾ-ն նպատակահարմար կգտնի և կբացահայտի այդ անձի ինքնությունը, ուրեմն բոլորը կիմանան, թե ով է այդ անձը։ Ես շատ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ես չեմ եղել ռադիոկապով կապ պահպանող այդ անձը, որին իրենք դիմում էին «պարոն մայոր»-ով»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։


-Այդուհանդերձ, Դուք ինչ-որ բան գիտե՞ք այդ դեպքի կապակցությամբ, Ձեզ ընդհանրապես հայտնի՞ է, թե կրակոցներն ում կողմից են եղել, ի՞նչ ուղղությամբ։

-Այդ ամենի վերաբերյալ մանրամասն քննություն է իրականացվել քրեական գործում և դատաքննության ընթացքում, և այն տեղեկությունները, որոնք այսօր հրապարակվում են, ես դրանցից ոչ՛ ավել, ո՛չ պակաս բան չգիտեմ և չեմ կարող ասել։

-Դուք ցուցմունք տվե՞լ եք այդ քննության ընթացքում։

-Ոչ, ինձ որևէ կերպ չեն ներգրավել այդ քրեական գործի շրջանակներում, ես որևէ կարգավիճակ չեմ ունեցել և չեմ մասնակցել այդ քրեական գործի քննությանը։

-Անկախ նրանից՝ ցուցմունք տվել եք, թե ոչ, Ձեզ ինչ որ բան հայտնի՞ է այդ սպանության մասով կամ Ձեր պատկերացմամբ՝ ո՞վ կարող էր սպանել երեք ոստիկաններին, այդ թվում՝ Յուրի Տեփանոսյանին։

-Քննությունը հիմնավորել և ապացուցել է, որ երեք ոստիկանների սպանությունն իրականացվել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից։ Եվ ես որևէ հիմք չունեմ քննության արդյունքներին չհավատալու։

-Բայց կասկածներ կային, որ ոստիկանների կամ ԱԱԾ-ի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներ են եղել, ինչի հետևանքով զոհվել են երեք ոստիկանները։

-Դրանք հերյուրանքներ են, դրանք շահարկումներ են, որով իրական հանցագործներն ուզում են թաքնվել իրավապահ մարմինների հետևում և իրենց կատարած հանցագործությունները բարդել իրավապահ համակարգի վրա։

-Իհարկե, Դուք այլևս իշխանության մաս չեք կազմում, բայց այն ժամանակ, երբ Դուք ԱԱԾ տնօրեն նշանակվեցիք, «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասի խափանման միջոց կալանքը փոխվեց, և նրանք ազատ արձակվեցին, ինչը հասարակության որոշ շերտի մոտ դժգոհություն առաջացրեց։ Չգիտեմ՝ Ձեր մասնակցությունը եղել է նրանց ազատման հարցում, թե ոչ։ Ամեն դեպքում, Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

-Գիտե՞ք, չեմ ուզենա այս պահին մտնել նման քննարկման դաշտ և պարզաբանումներ տալ։ Ես ունեմ իմ գնահատականն այդ ամենի հետ կապված, և դրա մասին կխոսեմ ինչ-որ մի ժամանակ և հստակ կներկայացնեմ իմ դիրքորոշումը։

դիտվել է 627 անգամ
Լրահոս
Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am