Քարկոծել են Սիրիայի տարածքում ռուսական պարեկություն իրականացնող շարասյանը
Սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքի բնակիչները քարեր և կոշիկներ են նետել ռուս և թուրք զինծառայողների շարասյան վրա, ովքեր համատեղ պարեկություն են իրականացրել:
Ըստ Reuters-ի՝ նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ու Թուրքիայի սահմանապահ ծառայությունն սկսել են Սիրիայի սահմանային 70 կմ տարածքի համատեղ պարեկության երկրորդ փուլը: Նշվում է, որ պարեկության երկրորդ փուլում ներգրավված է մոտ 50 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ռուսական «Тигр» զրահապատ մեքենաները և թուրքական Kirpi-ները: