ՇՏԱՊ.ահաբեկել են Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանին.նա չի ներկայացել ասուլիսին (video)
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում պետք է կայանար «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի ասուլիսը: Հրամանատարը հանդես էր գալու հայտարարությամբ:Սարգիս Կարապետյանի նախորդ ասուլիսը կայացել էր երեք շաբաթ առաջ, որի ընթացքում վերջինս սուր քննադատություններ էր հնչեցրել ներկա իշխանության հասցեին (հղումները նյութի վերջում):
Այդ ասուլիսից հետո, Սարգիս Կարապետյանին կանչում են ոստիկանական բաժանմունք և ասում, որ պարազապես բացատրական աշխատանքներ են տարվելու վերջինիս հետ, մինչդեռ բաժանմունքում նրան ահաբեկում են ու զգուշացնում, որ այլևս ՀՀ նոր իշխանությունների դեմ նման հայտարարություններ չանի:
Այդ դեպքից հետո, երեկ էլ, երբ hayeli.am կայքում տրվում է մամլո ասուլիսի անոնսը, Սարգիս Կարապետյանին նորից զանգում են, զգուշացնում, որ չհամարձակվի նմանօրինակ հայտարարություններ անել: Արդեն այսօր՝ ասուլիսի օրը, հնարավոր չեղավ կապ հաստատել Սարգիս Կարապետյանի հետ: Պարզ է դառնում, որ ահաբեկումն իր հետևանքը թողել է: