Ինչ է փոխվել ԱՄՆ-ում հայտնի բանաձեւի ընդունումից հետո

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունն արդեն ձեռագիր է դարձրել Բաքվի յուրաքանչյուր սադրանքից հետո անհասցե հայտարարություն անելը, ընդհանրապես չարձագանքելը կամ էլ արձագանքի նմանվող հերթապահ ձեւակերպումները:

Հիշեցնենք, որ հայկական սահմանների, Տավուշի բնակչության նկատմամբ ադրբեջանական հերթական ոտնձգությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից անմիջապես հետո եղավ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել էր, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը կապված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձեւի հետ:

Ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն Ադրբեջանի այս սադրիչ կեցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին պատասխանել է. «Միացյալ Նահանգները`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի ու խաղաղ լուծման հարցում կողմերին օգնելու իր ամուր հանձնառությանը: Դեսպանությունը լիովին համամիտ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք կողմերին կոչ են անում խստիվ պահպանել հրադադարը եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Զսպվածության հանդես բերումը խիստ էական է պահպանելու այն միջավայրը, որը նպաստավոր է խաղաղության եւ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:

Իսկի՞նչ է այս մասին մտածում ՀԱՊԿ-ն, որը համարվում է կայունության եւ անվտանգության երաշխավորը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ հայակական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առնչությամբ:

Նա ընդգծել է` Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը, եւ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով:«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է Զատուլինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am