Փաշինյանը իր լիազոր ներկայացուցչին ուղարկում է տեռորիստի հետ հանդիպման. Դավիթ Շահնազարյան

 «Այս իշխանությունը իր կառավարման առաջին իսկ փուլից սկսեց թիրախավորել թե՛ Արցախը, թե՛ Արցախի կազմավորման ու պետականության ձևավորման գործում մեծ ներդրում ունեցած գործիչներին: Փաշինյանի բոլոր գործողությունների թիրախում Արցախն է»:

Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով Վազգեն Մանուկյանի հետ միասին համարվում է «Վերնատուն» ակումբի հիմնադիրներից մեկը: Շահնազարյանի խոսքով` իշխանությունն արդեն տանուլ է տալիս Մարտի 1-ի գործը: Նրա կարծիքով` իրականում Մարտի 1-ի գործ չկա, այն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված քաղաքական գործընթաց է. «Փաշինյանի նպատակն է, որ Հայաստանում խոսեն ամեն ինչից, բացի իր` Արցախի դեմ ուղղված «մերժիր Արցախը» քաղաքականությունից: Խնդիրը, որ Փաշինյանի առջև դրել են իրեն իշխանության բերած դրսի ուժերը, հետևյալն է, Հայաստանում հաստատել մենիշխանութնուն բոլոր ոլորտներում»,- ասել է Շահնազարյանը և ավելացրել, թե Հոկտեմբերի 27-ի գործը, մի կողմից աղմուկ է, մյուս կողմից իշխանության անհեռատես մտածողությամբ համոզված է, որ դրանով կարող են Վազգեն Մանուկյանին վարկաբեկել:

«Փաշինյանը իր լիազոր ներկայացուցչին ուղարկում է տեռորիստի հետ հանդիպման, որ կարող է հանրային ուշադրությունը շեղել և դա իրեն հաջողվում է, որովհետև դրանով թելադրում է հանրային օրակարգ»,- նշել է Շահնազարյանը` նկատի ունենալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ: Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանի հետ նախկինում ինքը` Շահնազարյանը, բավական երկար ժամանակ համագործակցել է, բանախոսն արձագանքել է. «Համագործակցել եմ այնքանով, որ ինքն ունեցել է կայք, որտեղ ես հանդես եմ եկել, դա եղել է անցյալում»: 

Ընդհանրապես այս իշխանության ամենամեծ բաղադրիչներից մեկն այն է, որ իրենք համագործակցում են տեռորիստների հետ. «Սասնա ծռեր»-ը վարչապետի աջ ձեռքն են: Նախկինում էլ եմ ասել` «Սասնա ծռերը» Փաշինյանի քիլլերներ են, որոնք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Նրանց պահանջով հեռացվեց ԱԱԾ տնօրենը: Այդ պահանջը դրվել էր «Սասնա ծռերի» կողմից`  Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Նրանք պատրաստ են գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ,- նշել է Շահնազարյանը և շարունակել.- մենք 30 տարիների ընթաքում կայացրել ենք անվտանգության համակարգի կառույցները, որոնք հիմա ջախջախված են: Անվտանգության համակարգի կարևոր մասն է ԱԱԾ-ն, մամուլը, փորձագիտական հանրույթը, քաղաքացիական հասարակությունը: Այս ինստիտուտների արդյունավետությամբ է որոշվում, թե մենք ինչպիսի պետություն ենք` կայացած ենք, կայացող ենք»:

Շահնազարյանը գտնում է, որ Աշխաբադում Փաշինյանն իրեն ճիշտ չի դրսևորել` տրվել է ողորմելի թույլ պատասխան, որովհետև պատրաստված չէր: Իսկ պատրաստված չէր, որովհետև անվտանգության համակարգի նշված օղակները արդյունավետ չեն աշխատում: Դավիթ Շահնազարյանի խոսքով` երբ Փաշինյանն ասում թե, Արցախը Հայաստանն է` կրկնում է «Սասնա ծռերի» մոտեցումը: «Այսինքն` նրանք Արցախը դիտարկում են որպես ՀՀ մարզ, որը ծանրագույն հարված է ինքնորոշման սկզբունքին և Արցախին: Երբ ինքը հայտարարում է, որ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրությանը և հպարտանում, թե առաջին ղեկավարն է, որ նման բան է ասում.... իհարկե, նման անհեթեթություն Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք չէր ասել, որովհետև սա ուղղակի հարված է ինքնորոշման սկզբունքին: Ինքը այդ կարգի ծայրահեղական և պոպուլիստական հայտարարություններով ինքնորոշման սկզբունքն ամբողջապես ոչնչացրել է: Գուցե ինչ-որ մարդկանց համար հաճելի լինի, բայց դրա վտանգները մենք արդեն տեսնում ենք: Բանակցային գործընթացում մտցվել է որակական փոփոխություն: Հայաստանը միշտ եղել է կառուցողական և կոնստրուկտիվ` միշտ միջազգային հանրությունն ու Հայաստանը եղել են մի կողմում,  Ադրբեջանը` մյուս կողմում: Հիմա դա ամբողջությամբ փոխվել է, այսինքն` եկել հասել ենք լիսաբոնյան կարգավիճակի: Լիսաբոնում ինչ ունեինք` Արցախի հարցի դեմ համախմբված միջազգային հանրություն` մինուս մեկ: Այդ մինուս մեկը Հայաստանն էր: Հիմա մենք հասել ենք մի վիճակի, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են, մենք` մյուս»,- նշել է Շահնազարյանը և, որպես ասվածի  մասին վկայող փաստ, նշել Լավրովի մի քանի հայտարարությունները:  

Շահնազարյանը նաև համոզմունք է հայտնել, որ Միջազգային հանրությունը «Սասնա ծռերի» հետ կապված դեռ մեղադրելու է Հայաստանին` տեռորիզմին հովանավորելու և տեղ տալու համար: Անդրադառնալով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը` նա նշել է, որ ինքը կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարած արտաքին կուրսին: 

դիտվել է 3777 անգամ
Լրահոս
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն...
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am