Արման Բաբաջանյանն ու Նաիրի Հունանյանը նույն քարտի տարբեր երեսներն են.Անդրանիկ Թևանյան (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանի համար եւ դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին Անժելա Թովմասյանի <<Հայելու առաջ>> հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են: «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում, և այլն, և այսպես շարունակ», - ասաց վարչապետը: Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի.<< Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է եւ հակսական հայտարարություններ է անում: Սկզբում հայտարարել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում արցախահայությանը, ուստի Արցախն էլ պետք է մասնակցի բանակցություններին եւ նստի սեղանի շուրջ: Հաջորդ հայտարարությամբ ասաց, որ տեղյակ չէ բանակցային պատմությունից, նոր մարդ է, իրեն ժամանակ է պետք, բայց պարզվեց, որ այդ ժամանակում, երբ ինքը սովորում էր ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, իր ուսուցիչներից մեկն Ալիեւն էր, քանի որ ասում էր որ Դավոսում Ալիեւի հետ բանակցային պատմությունից էինք խոսում: Այսինքն Ալիեւն է եղել իր ուսոցի ու լիկբեզ անողի կարգավիճակում: Հաջորդ հայտարարությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին: Երբ իմի ենք բերում այս բոլոր հայտարարություններն, առաջանում է փակուղի>>,- ասում է Անդրանիկ Թեւանյանն ու բացատրում, երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն ինքը չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է: Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ եւ լուծումն այդպես պետք է լինի, ապա դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաեւ Սյունիքի մարզը.<<Գաղտնիք չէ, որ Ալիեւը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երեւանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին>>, հետեւաբար քաղաքագետի մոտ հարց է առաջանում՝ այդ ինչպես պետք է բավարարել հայ ժողովրդի, ադրբեջանցիների, եւ մանավանդ արցախցիների պահանջները.<<Եթե հասարակության մեջ որեւէ հարցի շուրջ կա տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսեւորում են, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն>>: Անդրանիկ Թեւանյանի կարծիքով բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ըստ նրա՝ սրանով է թերեւս պայմանավորված, որ Փաշինյան պատերազմի հնարավորության դեպքում մեղադրում է Ռուսաստանին.<<Ասում է, որ եթե պատերազմ եղավ, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, քանզի չի ներդրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխի, եւ երկրորդ՝ եթե մենք տարածքներ կորցնենք, մեղավորը Ղարաբաղի դավադիրներն են, որոնք ուզում են վնասել Հայաստանի կառավարությանը>>: Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են, քաղաքագետն ասում է, որ Փաշինյանը նախապես Արցախի իշխանություններին իր ձախողումների սեփականատերն է դարձնում, ասելով, թե իրենք տեղյակ են այս ամենին: Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի <<անպատասխանատու>> գործելոճը տեսանելի է բոլոր ոլորտում, եւ որ իշխանությունները միայն տեր են իրենց վայելքներին, իսկ մնացած հարցերում միշտ դավադիրներ են գտնում: Իշխանությունները Թեւանյանի դիտարկմամբ հետաքրքիր բանաձեւ են առաջարկում.<<Ասում են՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին, իսկ մենք այդ գրագիտությունը չունենք, բայց կոռուպցիոներներ չենք, կամ ավելի պարզ ասած՝ նախկին գրագետ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել չկոռումպացված դեբիլները, ասում են ՝ դիմացեք մեզ>>: Նախկին մերժված համակարգը չփոխարինվեց նորի չնայած այն բանի, որ հեղափոխության <<փայատեր>> հասարակության մոտ կար նման առողջ ցանկություն.<<Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը իրեն հետո զրկեց այդ փայից, իր իրավունքները վերապահելով մեկ մարդու, իսկ երբ մեկ մարդու տալիս ես նման լիազորություններ, երբ նա չունի համապատասխան որակներ, տեղի է ունենում իշխանության բացարձակ այլասերում: Հայ ժողովուրդը չի կարող իր պատմությունը հանձնել փողոցային դիլետանտների>>: Քաղաքագետը պատմական ակնարկով հիշեցնում է, որ հեղափոխությունների առաջին ալիքով իշխանության եկածները միշտ էլ ամենաանհաջող զանգվածներն են եւ նրանք ունակ չեն պետություն կառավարել:

դիտվել է 1222 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am