Պուտինը Էրդողանին ռուսական կործանիչներ է առաջարկել

Ռուս-թուրքական ռազմական ոլորտի համագործակցությունը նոր բարձունքներ է նվաճում: Պուտինը նոր առաջարկներ է անում թուրք գործընկերոջը՝  Թուրքիային C-400 հրթիռային համակարգերի վաճառքից հետո:

Թուրքիան ռուսական արտադրության C-400 հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը նախատեսվածից ուշ կստանա, հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Նրա խոսքով՝ մատակարարումների ուշացման պատճառը C-400-ների տեխնոլոգիական առանձնահատկությունները Անկարային փոխանցելու, ինչպես նաև համակարգերի համատեղ արտադրության հնարավորության շուրջ ընթացող բանակցություններն են:
Ուշագրավն այն է, որ Դեմիրը նաև հավելել է, որ Թուրքիան այժմ ուսումնասիրում է ռուսական արտադրության նորագույն ռազմական օդանավերի ձեռքբերման Մոսկվայի առաջարկը:

Պարզվում է, Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչներ մատակարարելու մասին Ռուսաստանի առաջարկը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք ռուսական առաջարկ ունենք, և մենք այս պահին վերլուծում ենք, գնահատում ենք այս առաջարկը: Այն պետք է ուսումնասիրել ֆինանսական, տեխնիկական և ռազմավարական տեսանկյունից: Այս պահին խոսք չկա ռուսներին պատասխան տալու մասին», - թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է Դեմիրը՝ հավելելով, թե Թուրքիայում շարունակվում է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը:

Հոկտեմբերի 25-ին թուրքական Daily Sabah թերթը հաղորդել էր, որ Անկարան և Մոսկվան մոտ են եղել 36 հատ Су-35 կործանիչ մատակարարելու պայմանագիր կնքելուն: Հրապարակման համաձայն՝ կողմերը կարող են նաև պայմանավորվել, որ հետագայում Թուրքիան նաև որոշ բաղադրիչներ կարող է արտադրել ռուսական ինքնաթիռների համար:

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, թե Մոսկվայի և Անկարայի միջև խորհրդակցություններ են ընթանում Су-35 և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ, սակայն պայմանագրեր կնքելու հարցը դեռ չի քննարկվել:
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքեց տեղեկությունները, թե Անկարան պատրաստվում է գնել ռուսական Су-35 կործանիչներ: Աքարի խոսքով՝ այդ տեղեկությունները «ճշմարիտ չեն»:

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին քննարկումներն ակտիվացան օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցից հետո: MAKS-2019 ավիաշոուի ընթացքում Էրդողանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական կործանիչների նկատմամբ, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե չի բացառում ամերիկյան F-35-ի փոխարեն Су-35 և Су-57 գնելու հնարավորությունը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Ռուսաստանն ավարտել է С-400 համակարգերի վաղաժամ մատակարարումը Թուրքիային: «Չնայած պատժամիջոցներին՝ մենք ժամկետից շուտ հանձնեցինք C-400 համակարգի բոլոր բաղադրիչները Թուրքիային», - ասել էր Միխեևը:
Ինչպես հայտնի է, ռուսական С-400-ի մատակարարումը Թուրքիային սկսվեց հուլիսի 12-ից: Պաշտոնական Վաշինգտոնը 2017 թվականին կնքված 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուս-թուրքական համաձայնագիրը կտրուկ քննադատել էր:

Հուլիսի 18-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին կասեցվում է: Մոսկվան, իր հերթին, առաջարկել էր Անկարային մատակարարել ռուսական Су-35-ը՝ ամերիկյան F-35-ի փոխարեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 639 անգամ
Լրահոս
Վարորդների համար մեքենայի տեխնիկական զննությունը կհանվի՞ պարտադիրի ցանկից Ինձ համար զրոյական նշանակություն ունի, թե Սամվել Ալեքսանյանն իմ խոսքերից իրեն ինչպես կզգա.Մարգարիտ Եսայան (video) Էրդողանը հավատարիմ է մնում Պուտինին. Թուրք-ամերիկյան բանակցությունները գրեթե տապալված են Գործարքի ու խաղաքարտի արանքում Սերժ Սարգսյանի խաղը, ինչու Քոչարյանը դուրս մնաց Ով կարող է բացատրել՝ ի՞նչ է առաջարկել Փաշինյանը՝ Ալիևին Լեւոնականների վայնասունն ու Սերժ Սարգսյանի թիմի անհանգստությունը Հայր մեր, որ Նիկոլը չես Ծխախոտի միասնական ակցիզ ԵԱՏՄ-ում. որքան կկազմի այն Միլանից ապտակ Փաշինյանին Վոյաժներ, վոյաժներ․․․Կյանքն ուրախ, ապրուստը՝ ձրի Հունվարի 1-ից անօթևանների համար սոցիալական կացարաններ, իսկ անապահով ընտանիքներին` բնակարաններ. նոր կարևոր փոփոխություն Մի հայտարարագիր էլ դու գրի Շտապ. Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ (ֆոտո) ՀՀ-ում ձյուն է տեղում Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ) Ամերիկացի սենատոր Դեւիդ Փերդյուն Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությունը ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները Մարտի 1-ին Ղարաբաղից Երեւան բերված զինվորականների թվում է եղել նաեւ Սեյրան Օհանյանի որդին Սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ․Արթուր Վանեցյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անհասկանալի ադրբեջանցու մուտքը լրջագույն հարցերի տեղիք է տալիս․ Արսեն Խառատյան Արթիկի գաղութում 19-ամյա կալանավորը սպառնացել է ինքնասպան լինել Իտալիան հետաքրքրված է ՀՀ-ի համագործակցության զարգացմամբ. Սենատի նախագահը՝ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Միլանի կաթոլիկ տաճարի տանիքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին «Հոդված 3» ակումբում, «Հոդված 3» ակումբ - #Article3 Club‎Փոխվում է «Կուսակցությունների մասին» օրենքը. ի՞նչ է սպասվում թեմայով քննարկում. Բանախոսներն են. ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ, Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մանրիկյանը, Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա՝ ավագանու անդամները կներկայացնեն 2020 թ. ավագանու բյուջեն: Նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, վերլուծաբան Միրհրդատ Մադաթյանը: Թեմա՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Միլան, հանդիպումները և ելույթները, անդրադարձ Արցախին Նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30 ին, Թումանյան 11 հասցեում գտնվող «Նովա Արթս Գելըրի ընդ Վայն» պատկերասրահ-գինետանը տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն տարբերակի ստեղծման հեղինակ «Օրակուլ» հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանի ու գրքի դիզայներ, նկարիչ Զառա Մանուչարյանի հետ: Սպասվում է հետարքքիր քննարկում գրքի ստեղծման, շնորհանդեսի ու Պոզների հայաստանյան այցի կազմակերպման աշխատանքների մասին: Ի դեպՙ այդ օրը գիրքը կարժենա 6000 դրամ 9500 դրամի փոխարեն: Ձ... Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կխոսի Հանրային խորհրդի շուրջ իրավիճակի, վերջին զագրացումների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Նոյեմբերի 22-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի՝ ԿԳՄՍՆ օրինագծերի դեմ բողոքող ակտիվիստներից Գևորգ Գյուլումյանը և այլ ուսանողներ: Թեման՝ «Երկուշաբթիից կվերսկսվեն բողոքի ցույցերը: Ո՞րն է ուսանողների հստակ պահանջը, ինչո՞վ է նրանց պահանջը տարբերվում ՀՅԴ-ականների պահանջից: Որո՞նք են ուսանողների հետագա քայլերը: Հարակից հարցեր»: Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվեն քաղաքական մեկանաբան Մենուա Հարությունյանը և Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Միլանում. ներքաղաքական օրակարգ: Նոյեմբերի 21-ին ՝ ժամը 17:30-20:30-ը, Արարատի մշակույթի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Գևորգ Գորգիսյանի հանդիպումը քաղաքացիների հետ՝ քննարկելու Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները: Նոյեմբերի 21-ին, ժամը 13:30-ին «Ազդակ» ակումբի հյուրն է (Բաղրամյան 59, 3-րդ հարկ, 077-57-79-15), ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:Թեմա. Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ դատական վերջին զարգացումների եւ դատարանի բեսպրեդելի մասին Նոյեմբերի 21-ին, ժ. 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված դեկտեմբերի 15-23 Գյումրիում կայանալիք Քանդակագործության «Վերելք -2» միջազգային երիտասարդական սիմպոզիումին: Մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին կպատասխանի Գյումրու ՄԷԿ Մշակութային էքսպերիմենտալ Կենտրոն ՀԿ–ի նախագահ, Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանի հիմնադիր տնօրեն Արթուր Գևորգյանը: Կխոսվի նաև խորհրդային դարաշրջանի արձանների հետ կապված խնդիրների մասին: