Ստուգումներ ԱԻՆ-ում. ինչ է կատարվում կառույցում (video)
Պետական վերահսկողական ծառայությունն Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկով կառույցում ուսումնասիրություն է կատարում:
«Ես եմ խնդրել վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն: Աշխատանքից ազատել են մարդկանց կամ մարդու, որը բողոքել է, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Եվ դրա հիման վրա ես խնդրել եմ, որ գան ստուգեն, պարզեն` եթե կան խախտումներ, պատժեն»,-ասաց Ցոլակյանը:
Ինչպես պատչառաբանեց` Փրկարար ծառայության ազատված ղեկավարը թերացել է, անտառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, Հայաստանում չի եղել: