Ձերբակալությունների նոր ալիք. Ալիևը թույլ չի տալիս բողոքի ակցիա

Ադրբեջանական ընդդիմությունը չեղարկեց շաբաթ օրը Բաքվում ծրագրած բողոքի ակցիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնեց Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին:

Երկրի ներքին գործերի նախարարությունն ու դատախազությունն ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որում նշվել էր, թե իրավապահները բոլոր օրինական միջոցները կձեռնարկեն ապօրինի հավաքները ցրելու և Ադրբեջանի պետականության դեմ ուղղված թշնամական գործողությունները ճնշելու համար:

Իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմությանը հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում, փոխարենը առաջարկում է աչքից հեռու հարթակ: Մասնավորապես՝ հերթական անգամ ընդդիմությանն առաջարկվել էր հավաքվել Լոքբաթան ավանում, ընդդիմությունը հրաժարվել է:

Հիշեցնենք, վերջին անգամ Բաքվի իշխանությունները թույլատրել էին ընդդիմությանը ցույց անցկացնել հոկտեմբերի 19-ին՝ նույն Լոքբաթան ավանում, ընդդիմությունը, սակայն, որոշել էր հավաքվել քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը բռնի ուժով, ծեծելով ցրել էր ընդդիմադիրների ցույցը, ձերբակալել էր ավելի քան վեց տասնյակ մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիին, ով հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների է ենթարկվել:

Իլհամ Ալիևի վարչակազմը ընդդիմության ցույցը տապալելու համար ոչ միայն զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական ուժի կիրառման էր դիմել, այլև փակել էր մետրոպոլիտենի երեք կայարաններ: Ավելին՝ կենտրոնական շրջաններում նաև անջատվել էր ինտերնետային կապը: Համացանցում տարածվել էին տեսագրություններ Բաքվի ցույցերից, ոստիկանությունը, սակայն, ավելի ուշ հայտարարել է, թե դրանք մոնտաժված են և կեղծ են:

Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ Բաքվում 10 օրով կալանավորել են «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ֆուադ Ղահրամանլըին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան մեղադրում են «մանր խուլիգանության» համար:

Կուսակցությունում այս մեղադրանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված են որակել՝ այն կապելով նոյեմբերի 2-ին նախատեսված ընդդիմության բողոքի ակցիայի հետ: Ղահրամանլըն ձերբակալվել էր՝ Բաքվի փողոցում: Ավելի ուշ դատարանը նրան դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի:
Կուսակցությունից հայտնել են, որ վերջին օրերին տարբեր հորինված մեղադրանքներով ձերբակալվում ու վարչական կալանքների են դատապարտվում իրենց կուսակցության մի շարք ակտիվիստներ. հոկտեմբերի 29-ին կալանավորվել էր Էմին Մանըևը, հաջորդ օրը՝ Ռուսլան Ամիրովը և Ալիզամին Սալաևը:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 19-ին ոստիկանությունը Բաքվում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ ձերբակալել էր ընդդիմության տասնյակ ակտիվիստների: Ձերբակալվածների թվում է «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին: Ոստիկանները փակել են Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոյի երեք կայարանները՝ զրկելով մարդկանց ցույցի վայր հասնելու հնարավորությունից: Բաքվի մեծ մասում արգելափակվել էր նաև ինտերնետը:

Human Rights Watch-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի իրավապահների այդ գործողությունները: «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել հավաքներ կազմակերպելու իրավունքը»,- գրել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գիորգի Գոգիան:

Ըստ իրավապաշտպան միջազգային և ադրբեջանական կազմակերպությունների, Ալիևը հետևողականորեն ոչնչացնում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը: Այս ընթացքում փակվել են անկախ լրատվամիջոցները, տասնյակ ակտիվիստներ, իրավապաշտպաններ և լրագրողներ տարատեսակ կեղծ մեղադրանքներով հայտնվել են բանտերում:

Արևմուտքը, հիշեցնենք, կոշտ քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիր ցուցարարների դեմ գործադրած բռնությունների համար:
Զանգվածային ձերբակալություններ, ոստիկանական ուժի կիրառում, կաթվածահար տրանսպորտ, ինտերնետային կապի խափանումներ․ այսկերպ Ալիևի վարչակազմը անցած հանգստան օրերին փորձում էր կանխել ընդդիմության հանրահավաքը՝ ընդդեմ ցածր աշխատավարձերի, կոռուպցիայի:

Չնայած իշխանությունները, ավանդույթի համաձայն, մերժել էին արտոնել ընդդիմության հանրահավաքը Բաքվի կենտրոնում, այդուհանդերձ հարյուրավոր ակտիվիստներ, հետևելով ընդդիմադիր առաջնորդների կոչերին, երկու շաբաթ առաջ հասել էին քաղաքի կենտրոն ու անմիջապես բախվել ոստիկանական բիրտ ուժի:

Ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիից բացի, բերման էին ենթարկվել մոտ հարյուր ակտիվիստների՝ հիմնականում ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքներով: Նրանց մի մասը նույն օրը ազատ էր արձակվել:
Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանում այս կամ այն կերպ բռնության է ենթարկվում կանանց 43 տոկոսը։ Ակտիվիստները պահանջում են կիրառել դեռևս 2010 թվականին ընդունված, բայց մինչև օրս թղթի վրա մնացած «Կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքը:

Միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում Եվրամիությունը, խստորեն դատապարտեցին ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ հերթական բռնությունների ալիքը՝ Ալիևի վարչակազմին հիշեցնելով, որ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Չնայած ոստիկանների կողմից լիազորությունների չարաշահումը փաստող կադրերի առկայությանը, այդ թվում տարեց մարդկանց և կանանց նկատմամբ, պաշտոնական Բաքուն հակադարձում է՝ հայտարարելով, որ «ոստիկանության աշխատակիցները ակտիվիստներին վերաբերել են սիրալիր և քաղաքավարի, ոչ ոք չի տուժել»: Նման պնդումներով հանդես է եկել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Ալիևի վարչակազմը ընդդիմախոսների ակտիվանալու փորձերի հետևում, ավանդույթի համաձայն, արևմտյան դավադրություններ է տեսնում: Իշխանությունների հիմնական խոսափողը համարվող AZTV-ի եթերում նախագահ Ալիևի խորհրդական Ալի Հասանովը, ստանձնելով դատախազի և դատավորների դերը, ընդդիմությանը մեղադրել է դավաճանության մեջ՝ որպես ապացույց մատնացույց անելով ընդդիմադիր ակտիվիստի և ամերիկյան դեսպանատան աշխատակցի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ընթացքում ընդդիմադիրր գործիչ Գյուլթաքին Հաջիբեյլին ամերիկացի դիվանագետին հայտնում է Ալի Քերեմլիի ձերբակալության մասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1320 անգամ
Լրահոս
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am