Կառավարության մամուլի ծառայությունից նախօրեին լուր տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը:
Խոսքը Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ֆաբրիկաների բացման մասին է: Կառավարության տարածած լուսանկարներից երևում է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների թվում է ինքը` Սամվել Ալեքսանյանը, և նրա դուստրը, որը «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրենն ու սեփականատերն է: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշների կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլի» և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլը» համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր: 2020 թվականին «Ալեքս տեքստիլը» նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:
Փաստորեն ոչ մի հեղափոխություն Սամվել Ալեքսանյանի կյանքում ոչինչ չի փոխում. նրան հաջողվում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր իշխանավորների, այդ թվում բոլոր ժամանակների վարչապետների ու նախագահների հետ և այդ հարաբերությունները ծառայացնել ի նպաստ սեփական բիզնեսի ծաղկման ու բարգավաճման: Ավելին` նրան հաջողվում է ոչ միայն ընդլայնել բիզնեսները, այլև նվազեցնել պետությանը վճարվող հարկերը: 2019 թվականին Սամվել Ալեքսանյանը տարրալուծել է իր բիզնեսները «Ալեքս ընդ հոլդինգ»-ը բաժանել է երկու մասի` «Սիթի» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունենրի: Նրանցից «Սիթի» ընկերությունը 2019 թ. առաջին 9 ասում վճարել է 5 մլրդ 670 մլն դրամ, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը` 4 մլրդ 749 մլն դրամ: Իսկ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն է տվել: Մի խոսքով` Սամվել Ալեքսանյանը հիմա էլ բաճկոն է կարում Փաշինյանի համար:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»:
Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո:
Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն:
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում
Դեկտեմբերի 13_ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի ասուլիսը: Թեման՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպիսի՞ զարգացումների սպասել, ի՞նչ կփոխվի համայքի կյանքում և որքանո՞վ է ընդունված նոր պատրիարքը։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ Է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով:
Բանախոսներն են.
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ
ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։
Բանախոս՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար