Շոյգուի հայաստանյան այցի գլխավոր «մեսիջի» ահազանգը

Օրերս Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն արձանագրեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին:

«Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծում տալ ընթացիկ խնդիրներին և ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին», նշել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցն նշանավորվեց նրանով, որ Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո Երևանում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության 2020 թվականի ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության լայն շրջանակ:

Երևանից Շոյգուն հոկտեմբերի 30-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
Պարզ է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հենց այնպես այցելություններ չի կատարում, այդ այցը որոշակի «մեսիջ» է տարածաշրջանային ուժերին, մասնավորապես Թուրքիային և Ադրբեջանին, որ Հարավային Կովկասում շարունակում է տերը մնալ Ռուսաստանը։

Այն, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ նշանակում է, որ Մոսկվան նոր թափով է սկսում Հարավային Կովկասում ազդեցության և ուժի ցուցադրումը թե՛ Արևմուտքին, թե՛ Հայաստանի սահմանակից Թուրքիային ու Ադրբեջանին:

Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվայում որոշակի անհանգստություններ ունեն, որ իրավիճակն, ինչ-որ պահից կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Հայաստանի ռուսական ռազմաբազան կայունության երաշխավորն է Կովկասյան տարածաշրջանում, սա հիմնական ուղերձն է, որ Մոսկվան նորից շեշտեց: Մոսկվան ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորն ինքն է:

Թամար Բագրատունի

դիտվել է 1685 անգամ
Լրահոս
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am