Սպառնում են աղջիկներին «անվանակոչել՝ Թալեաթ». Կոշտ հակահարվարձ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նշվում է, որ Չավուշօղլուն Պոմպեոյի հետ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը և Սիրիայում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»: Նա նշել էր, որ դա վրեժ էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որոշմանը տվել է «Շանտաժի փորձ» որակումը: «էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը:

Հիշեցնենք նաև, որ ներկայացուցիչների պալատը նույն օրը հավանություն է տվել Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս- արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

Ավելի հեռուն է գնացել՝ Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն՝ արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Ըստ aravot.am-ի՝ Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։ Յավուզ Աղըրալիօղլուն, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանությունն անվանել է տեղահանություն և փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Նա ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները։ Կուսակցության խոսնակը անգամ «սպառնացել է», որ եթե շարունակվի նման թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա իրենք աղջիկներին էլ կանվանակոչեն Թալեաթ:

Թուրքիայից կոշտ արձագանքների ֆոնին՝ պաշտոնական Անկարան շարունակում է հիշատակել ԼՂ խնդիրը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով», ասել է նա: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղյան հարցի լուծման համար»:

Այսպիսի խիստ տոնայնության պայմաններում, հնարավոր է Վաշինգտոնը հետքայլ անի, և Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը չընդունվի: Թուրքիայի հիստերիայի նպատակը հենց դա է: Մնում է հասկանել, թե Վաշինգտոնն ինչի դիմաց կդիմի այդ քայլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3840 անգամ
Լրահոս
82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am