Ռուս տղամարդը կերել է իր զոհին և ապրել նրա բնակարանում
ՌԴ Արխանգելսկ քաղաքում ավարտվել է 51-ամյա տղամարդու նկատմամբ նախաքննությունը, ով մեղադրվում է սպանությունների եւ մարդակերության մեջ։ Այս մասին հայտնում է Вести.ру-ն:
Քննության վարկածի համաձայն, նա սպանել է իր զոհերին դանակով, նրանց նախապես հարբեցնելով սպիրտային խմիչքներով, որից հետո անդամահատել է ու նետել տեղի ջրամբարները։ Վերջին երեք տարում նա երեք մարդու է սպանել, սնվել է կատուներով ու շներով։ Նշվում է նաև, որ նա ապրել է իր զոհի տանը, իսկ հյուրերին խաբել է, թե տանտերը գործերով լքել է քաղաքը:
Իրավապահները տեղեկացրել են նաեւ, որ այն բնակարանում, որտեղ նա ապրել է նույնիսկ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել։