Москва слезам не верит

168 ժամը գրում է.Ցանկացած քաղաքական գործչի համար կարևոր է քաղաքական սկզբունքայնությունը, քանի որ հանրությունը, լրատվամիջոցները, հաճախ հիշելով նախկինում արված նրա հայտարարությունները, համադրում է ներկայումս կատարվող քայլերի հետ և տեսնում արմատական տարբերություն, իսկ դրանց պտուղները բավականին ցավոտ ու անդառնալի հետևանքներ են թողնում տվյալ անհատի քաղաքական ճակատագրի վրա։

Օրերս ռուսական «Կոմերսանտին» հարցազրույց էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և քննարկել տարբեր ոլորտի մի շարք հարցեր։ Փաշինյանը, խոսելով ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցության փաստի մասին, ասել է, թե «դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է»:

Հավանաբար սա պատահական արված հայտարարություն է, քանի որ նույն «պատահականության» սկզբունքով 2016-17 թվականների իր խորհրդարանական ելույթներում ՀԱՊԿ-ին թիվ 1 պախարակող անձը Նիկոլ Փաշինյանն էր, որ հեգնանքով հայտարարում էր, թե «ՀԱՊԿ-ն է՞ այն կառույցը, որ պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը պատերազմական գործողությունների ժամանակ, բա 2016-ի օգոստոսին ՀԱՊԿ-ն ո՞ւր էր, կամ, որ կրակում էին Չինարիի վրա»։

Փաշինյանի շահարկող թեզերից էր նաև այն պնդումը, որ «ՀԱՊԿ-ն կառույց է, որն իր համար ստեղծել է Ռուսաստանը, և իր վասալներին համախմբել այդ դրոշի ներքո»։

Իսկ այսօր արդեն վարչապետ Փաշինյանն առիթը բաց չի թողնում բարձրաձայնել այդ կառույցի առանցքային դերի ու ՀՀ անվտանգության հարցում ստանձնած դերակատարության մասին։

Փաշինյանն իր այդ հարցազրույցում, հետևելով իր խոսնակին, ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հետ կապված, կրկնել է նույն անմեղսունակ պատասխանը՝ պնդելով, թե գազի գնի հարցն իր մեջ տնտեսական բաղադրիչ է պարունակում։ Բնականաբար, Փաշինյանը պատասխանը մանիպուլյացրել է, քանի որ փայլուն կերպով գիտակցում է, որ գազի գնի հարցը բացառապես քաղաքական գործընթաց է և բոլոր ժամանակներում կարգավորվել է երկրների ղեկավարների մակարդակով։ Նման ձևակերպմամբ՝ նա ուղղակի իր վրայից «գցում» է առաջիկայում սպասվող գազի գնի թանկացման թեման՝ այն տեղափոխելով անհասկանալի ուղղությամբ։ Սա՝ այն դեպքում, երբ ժամանակին կոկորդ պատռող ընդդիմադիր Նիկոլը համայն հայության առաջ բղավում էր, թե՝ «ՌԴ-ն փորձում է Ադրբեջանին բերել ԵԱՏՄ, ՀՀ-ին սպառնում է գազի գնով», և այլն։ Այս կոնտեքստում զարմանալին այն է, որ և Փաշինյանին, և իր թիմի «հակառուսական» սեգմենտին թվում է, թե ռուսական շրջանակները մոռացել են իրենց կողմից ժամանակին հնչեցված հակառուսական «քլնգոցը», և հիմա իրենց աչքերին ժպտալով՝ ամեն ինչ մոռացության է մատնվել, որը, ինչ խոսք, քաղաքական նաիվություն է։

Կարևոր է փաստել այն, որ հարցազրույցում առանցքային տեղ էր գրավում ԵԱՏՄ-ի կարևորությունը, որը ժամանակին ուղղակի ծաղրի էր վերածվում նույն Փաշինյանի կողմից (հավելենք, որ ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցության խորհրդարանական քվեարկության ժամանակ Փաշինյանն այդ միությանը միանալուն դեմ քվեարկած 7 պատգամավորներից մեկն էր)։ «Եվ ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին»,-այսօր արդեն հպարտորեն ասել է Փաշինյանը։

Պետք է հստակ ֆիքսենք, որ ներկայումս ԵԱՏՄ-ով հպարտանում է մի քաղաքական գործիչ, ով մոտ 5 տարի հանրությանը քարոզում էր, թե «դա ձևական կառույց է, ՌԴ շահերը սպասարկելու հերթական հարթակ է, ՀՀ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ վերջնականապես կորցնում է իր ինքնիշխանությունը՝ դառնալով ՌԴ հերթական մարզը»։

Այս ամենի հետ մեկտեղ՝ ողջ հարցազրույցի մեջ Փաշինյանի մտքի փայլատակման արդյունքում ծնված այս ձևակերպումը դուրս է ռացիոնալ բանականությունից։ Նա ասել է․ «Մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Սա ոչ միայն մեր ժամանակակից ընկալումն է, այլև մեր պատմական ընկալումը»:

Սրանով Փաշինյանն արդեն որերորդ անգամ քծնում է Ռուսաստանին և ռուսական ողջ պետական ապարատին՝ փորձելով բոլորին ևս մեկ անգամ ապացուցել, որ նրանք որքան «պուպուշ» են, և, որ ամենակարևորն է, ՀՀ գործող իշխանություններն ինչքան շատ են սիրում ռուսներին։

Սա ասում է մի գործիչ, ով 2018-ին հրապարակներում հայտարարում էր, որ «Քոչարյանն ու Սերժը սաղ երկիրը ծախեցին ռուսներին՝ Ատոմակայանը, ՀԷՑ-ը, «ՀայՌուսգազարդը», երկաթուղին»։

Ռուսներին փորձում է ամեն կերպ սիրաշահել մի մարդ, ով ռուսական շրջանակների կողմից լուրջ չի ընդունվում առ այսօր, ի դեպ, այդ թվում՝ նաև ՌԴ-ում գործող հայ բիզնեսմենների կողմից, ովքեր վերջնականապես «ձեռքները լվացել» են ՀՀ-ից։

Այս հարցազրույցն ապացուցում է, որ իր պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանը մինչև հիմա Մոսկվայում վստահություն չունի․ հարցազրույցում նրա կողմից հնչեցվող պատասխանների ենթատեքստը վկայում է հենց դրա մասին։ Ինչպես վերջին շրջանում հաճախ ասում է Արմեն Աշոտյանը՝ «ամեն անգամ փորձում է ապացուցել, որ սիրում է Մոսկվային»։ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում»։

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել Սա խայտառակություն է․ մարդուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով` տարան. ընդդիմադիր Արթուր Խաչատրյան (video) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Տասնյակ կարմիրբերետավորներ Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին (video) Չհամարձակվե՛ք սպառնալ ուսանողներին․ Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ի բակից զգուշացրեց ռեկտորին (video) Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am