Նիկոլ Փաշինյանը և նրա վախերը

Կարդալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ և համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի հետ հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Նիկոլից վերցրեք նրա ուղիղ եթերն ու հեռախոսը և թողեք մենակ, նա կդառնա աշխարհի ամենավախկոտ մարդը», որոշեցի իմ կարծիքը ներկայացնել Նիկոլ Փաշինյանի վախերի մասին, քանի որ հետևելով նրա նախկին և նոր էլույթներին, տարբեր իրավիճակներում նրա պահվածքին, համոզվել եմ, որ այդ մարդը անկախ իր ամբիցիաներից, հոգեկանի հետ կապված արդեն ակնառու խնդիրներից, նաև վախկոտ է։
Դա երևում է միտինգների, ելույթների ժամանակ նրա անտեղի բղավելուց, գոռգոռալուց։ Դրանով նա կարծես սրտապնդում է իրեն, իր բղավոցներից նա, իր բառերով ասած, «դուխ» է առնում։ Հիշեք Թումանյանի Քաջ Նազարին, որ անտառում մենակ մնալով, «իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել»։
Նայեք նրա թիկնապահների թվին, որ ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ինքներդ էլ նկատած կլինեք, որ այն պահերին, երբ Փաշինյանը չի խոսում, չի բղավում, շարունակ կողքերին է նայում, տագնապով աչքերն է դես ու դեն շուռ ածում, տեսնի վտանգ կա՞։
Բայց ուզում եմ խոսել մի այլ վախից, որը կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել։ Դա Արցախի հանդեպ նրա վախն է։ Երևի այդտեղ դեր ունի նաև այն, որ տարիներ շարունակ նրա կուռքը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և Փաշինյանը ջահել տարիներից մեծացել է Արցախն ու արցախցիներին ատող մի մարդու թևի տակ, որը հաստատ արցախցիների մասին իր մտերմիկ զրույցներում ակնարկած կլիներ նրանց կոշտ, չենթարկվող, անընկճելի և անկանխատեսելի բնավորության գծերի մասին։
Մյուս կողմից, բանակում չծառայած, արցախցիների հետ երբևէ մոտիկից չշփված, մինչև վարչապետ դառնալը Արցախում ընդամենը մեկ-երկու անգամ տուրիստի պես եղած Փաշինյանի համար Հայաստանի այդ երկրամասը մոտավորապես նույնն է, ինչ Չաչնիան՝ ռուսների համար։ Դրանով պիտի բացատրել նաև այն, որ Սերժ Սարգսյանի աթոռին տիրանալով, Հայաստանում պատասխանատու պաշտոններում իր մարդկանց նշանակելով, նա վախեցավ նույնը կատարել Արցախում։ Ընդհակառակը, այդ օրերին մի քանի անգամ հայտարարեց, որ սատարում և հավատում է Բակո Սահակյանին։
Դա հասկացան նաև Արցախում։ Հասկացան, որ Փաշինյանը ոչ միայն ոչ ադեկվատ, անկայուն, անհավասարակշիռ, պետության ղեկավարի պաշտոնին անհամատեղելի անձնավորություն է, այլև վախկոտ է։ Դրա ապացույցը նրա հասցեին Արցախից հնչող արհամարհական հայտարարություններն են։ Փաշինյանի վախը երևաց Ստեփանակերտում նրա ելույթից։ Այն, ինչ նա այնտեղ ասել է, իր համար սովորական, հերթապահ խոսքեր և մինչև 2050 թվականը Հայաստանի տիեզերական զարգացման մասին զառանցանքներ են եղել։ Նա այդ հանդիպմանը արցախցիներին սիրաշահելու, շողոքորթելու համար իր համար երկու կարևոր խոսք էր պատրաստել՝ «միացում» գոռալը և Լեոնիդ Ազգալդյանի հայտնի խոսքը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» կրկնելն էր՝ որպես իր սեփական միտք։ Իսկ ստեփանակերտցիների ծափահարությունը ոչ թե արդյունք էր նրա հանդեպ հավատի, այլ, ինչպես իմացա արցախցի իմ ընկերներց, որպես հյուրին հարգանքով ընդունելու դարավոր սովորության։ Ի դեպ, ինձ ասացին նաև, որ ծափահարողները հիմնականում Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանի մարդիկ էին, որը ամեն քայլում փորձում է ստանալ Հայաստանի «թավշյա» իշխանությունների աջակցությունը։
Արցախի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքից ես որևէ կասկած չունեմ։ Բայց մի քանի օր առաջ ինձ համար զարմանալին այն էր, որ Արցախի մասին ոչինչ չգիտե նաև մեր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը BBC-ի լրագրողի հետ հարցազրույցում ոչ միայն խայտառակվեց, այլև իր տգիտությամբ մեր երկրի անվտանգությունն ու Արցախի լինելությունը դրեց հարցականի տակ։ Այս մարդիկ հանգիստ վարչապետի, նախարարի կրկնակի աշխատավարձ են ստանում, իրենց պարբերաբար պարգևատրում, բայց չեն հասկանում, որ մի ողջ ժողովրդի և երկրի ճակատագրի հետ են խաղում, և ամեն ինչ կարող է շատ վատ վերջանալ թե՛ իրենց համար, թե՛ Հայաստանի համար։

Արտակ Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը

դիտվել է 1201 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am