Արարատ Միրզոյանը չի մասնակցի «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
« #իգիտություն
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Իտալիայում պաշտոնական այցի լինելու բերումով վաղը չի կարողանա մասնակցել ԱԺ բակում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Պարոն Միրզոյանի խնդրանքով Հռոմում վաղը պատարագ կմատուցվի զոհերի հիշատակին, որին էլ ինքը կմասնակցի»։