Մարությանի հերթական ճոխ «պարգևատրումները»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական ճոխ պարգևատրումներն է հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին։ Հոկտեմբերի 9-ի կարգադրությամբ Մարությանը ավելի քան 60 մլն դրամի պարգևավճար է հատկացրել քաղաքապատերանի 120 աշխատակցի, որոնցից ամենաբարձր պարգևավճարի արժանացել են իր տեղակալները։ Նշենք, որ սա այս տարվա երրորդ դեպքն է, որ Կարգին Հայկոն նման խոշոր պարգևավճարներ է հատկացնում, ընդ որում՝ ամեն անգամ նախորդից ավելի շատ։ Եվ որքան էլ նրանց քննադատում են, Հայկոն ու իր թիմը, մեկ է, այդ ամենի վրա թքած ունեն՝ նրանք շարունակում են երեսները պնդացրած՝ իրենք իրենց պարգևատրել, այն էլ նման խոշոր գումարներով։ Կարճ ասած՝ քաղաքապետարանում երևի որոշել են ոչ մի կերպ հետ չմնալ կառավարության անդամներից բյուջեի հաշվին հարստանալու մոլուցքից։

Եվ այսպես, քաղաքապետի բոլոր չորս տեղակալները՝ Հրաչյա և Հայկ Սարգսյանները, Տիգրան Վիրաբյանը, ով փափագում է Դառնալ Գյումրու քաղաքապետ ու Սերգեյ Հարությունյանը, Գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը «շատ լավ աշխատելու համար» ստացել են ամենաբարձր «պրեմիան»՝ 965 հազարական դրամ։ Այսինքն՝ բոլորը նույն չափով են «շատ լավ աշխատել», բայց, չգիտես ինչու, երևանցիները դա իրենց մաշկի վրա առանձնապես չեն զգում։ Մեծ գումարներ են ստացել նաև թաղապետներն ու վարչության պետերը՝ 840 000ական դրամ։ 840 հազար դրամ է ստացել նաև Հայկ Մարությանի անհաջող խոսնակը, իր անբարեկիրթ վարքագծի պատճառով մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվող ու ֆեյսբուքում «խնչած ունեցող» Հակոբ Կարապետյանը։ Նրան երևի պարգևատրել են «ֆեյսբուքում» Հայկոյի թասիբին նախորդից էլ ավելի լավ կանգնելու և լրագրողների հետ էլ ավելի «դուխով» կռիվ տալու համար։

Քաղաապետի խորհրդականներ Կամո Արեյանն ու Կարեն Համբարձումյանը ևս 840 հազարական դրամ են ստացել։ Փոխարենը ընդամենը 358 հազար դրամ է ստացել քաղաքապետի մյուս խորհրդական Գրիգոր Զաքեյանը։ Նրա խորհուրդները երևի քաղաքապետ Հայկոյին չեն բավարարել։ Նշենք, որ այս բոլոր թվերը նախորդ անգամվա պարգևավճարներից զգալի բարձր են։
Պարգևատրումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նկարում։

hraparak.am 

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am