«Ես դեմ չեմ հարկ վճարելուն, բայց պետք է տարբերություն լինի՝ մարդը կաթ է արտադրում, թե երգ»․ ինչ է ուզում ՊԵԿ-ը երգիչներից

«Ես դեմ չեմ հարկ վճարելուն, բայց պետք է տարբերություն լինի՝ մարդը կաթ է արտադրում, թե երգ»․ ինչ է ուզում ՊԵԿ-ը երգիչներից։

Օրեր առաջ ՊԵԿ-ը հրապարակել էր այն երգիչ-երգչուհիների ցանկը, ովքեր հայտարարագրել էին իրենց եկամուտները: Նախաձեռնության մեկնարկը այս տարվա ապրիլին էր: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց եկամուտը հայտարարագրած երգիչներից մեկի՝ Արսեն Սաֆարյանի հետ:

«Ես նամակ ստացա, որով ինձ հրավիրում էին ՊԵԿ: Նամակում նշված էր նաև, թե որ երկրներում եմ եղել ու քանի համերգ եմ ունեցել: Ներկայացա, ունեցանք զրույց: Ես, բնականաբար, ասացի, որ խուսափելու խնդիր չունեմ: 2019 թ. մայիսից ես մտել եմ հարկային դաշտ, սակայն ինձնից պահանջվում էր վճարել 2018 թվականի գործունեության համար: Իհարկե, համաձայն չէի, բայց վճարեցի: Նույն հաջողությամբ կարելի էր 2014 թվականից պահանջել, որը մի քիչ աբսուրդային է դառնում»,- նշեց Սաֆարյանը:

Երգիչը շեշտեց, որ ինքը վճարումն արել է 23 տոկոսով, որպես ֆիզիկական անձ. «Անկեղծ ասած՝ գնացել էի որպես ԱՁ, վճարելու 5 տոկոսով, բայց քանի որ 2018 թվականին ԱՁ չէի, ստիպված էի վճարել որպես ֆիզիկական անձ, այսինքն՝ ավելին քան նախատեսել էի»:

Սաֆարյանի համոզմամբ՝ եթե նախկինում ինչ -որ սխեմա չի աշխատել, թող աշխատեցնեն, բայց չի կարելի հետ գնալ: Պետք է առաջ նայենք: Անիմաստ է փորփրելը, անցած տարեթվերի հարկերը գանձելը:

«Ես դեմ չեմ հարկ վճարելուն, բայց կարծում եմ, որ պետք է որևէ տարբերություն լինի՝ մարդը կաթ է արտադրում, թե երգ: Չէ՞ որ, մեր արտադրանքն էլ երգն է: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դա անել, բայց շատ լավ կլիներ, որ տարբերակումներ լինեին»,- ընդգծեց Սաֆարյանը:

Երգիչը սրտնեղեց, թե այնպիսի տպավորություն է եղել, ասես բոլորը հարկեր վճարել են, բացի այն 15 երգչից, որոնք հայտարարագրել են իրենց եկամուտները. «Չգիտեմ, գուցե, իրոք, մենք էինք Հայաստանը հարստացնողները կամ աղքատացնողները»:

«Եթե մենք ենք օրինակ ծառայողները, ոչ մի խնդիր՝ պատրաստ ենք վճարել հարկերը: Ու թող բոլորը դառնան օրինապահ»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Սաֆարյանը:

դիտվել է 1228 անգամ
Լրահոս
Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am