Ասա` ովքեր են աջակիցներդ, ասեմ`ինչքա՞ն է ամրությանդ պաշարը

Ապրիլյան «տեղափոխությունից» ավելի քան մեկուկես տարի անց ովքե՞ր են մնացել Նիկոլի կողքին, Նիկոլի թիմում, եւ ովքե՞ր են, ի վերջո, նրա աջակիցները։

Միայն թե չասեք` ժողովուրդը։ Նիկոլն ու իր վկաները օրը 40 անգամ մանթրայի պես կրկնում են, որ ժողովուրդը իրենք են` ժողովուրդ ասելով, հասկանում ենք կուսակցություն (նոր խմբագրությամբ` Նիկոլ), կուսակցություն (Նիկոլ) ասելով` հասկանում ենք ժողովուրդ, մյուսները հատուկ` Նիկոլի տակը փորելու համար դեսանտ իջեցված այլմոլորակայիններ են («նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչներ»), բայց մենք հո գիտենք, որ դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։

Այսօրվա դրությամբ Նիկոլին «լիաթոք» աջակցում է ՀՀՇ-ՀԱԿ-ը`Տեր-Պետրոսյանի փոքրիկ խմբակը։ Գումարած`իրենց չգիտես ինչու «սասնա ծռեր» հորջորջող տեռորիստական խմբավորումը, որի ուզածը մի՛ բան է. բոլոր «նախկիններին», բացի «նախկինների նախկիններից», շարել պատի տակ ու գնդակահարել`ձեւականությունների հետեւից չընկնելով, անգամ չփորձելով իրավական փաթեթավորում տալ «զանգվածային մահապատիժներին»։

Սրանց «կուռ շարքերին» միացել է ստուկաչությունը «պետական կառավարման մաս» դարձրած հայտնի «անկախ» պատգամավորը, որը, ասում են, ուզում է նոր կուսակցություն ստեղծել` իր «առաքելությունն» ավելի «դուխով» առաջ տանելու համար։ Կկարողանա՞ ահաբեկիչ հնգյակի պարագլխին էլ «վերբովկա» անել, թե՞ չէ` կյանքը ցույց կտա։

Նիկոլի թիմում դեռ կան, մնացել են Հանրապետականից «թավիշներին» փոխանցված մի քանի «հնաբնակներ», որոնց ծառայություններից չեն շտապում հրաժարվել (դրա ժամանակն էլ կգա)։ Դրանք տնտեսության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտների ղեկավարներն են, որոնց այս պահին վստահելու անհրաժեշտությունը նույնիսկ Նիկոլն է հասկանում. երեւի դեռ փոխարինողներ չի գտել` հենց որ գտնի, «վզակոթներին» կտա, դուրս կշպրտի։

Ամենաերկարակյաց «նախկինը», որ Նիկոլի կողքին է, Ատոմ Ջանջուղազյանն է` ֆինանսների նախարարը, որ մոտ 20 տարի`1999թ. հուլիսից մինչեւ 2018թ. մայիսի 12-ը, փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում` Հայաստանի գլխավոր գանձապետն էր։ Նիկոլին «հավատարմության երդում» տալուց հետո նշանակվեց նախարար, եւ այսքան ժամանակ ոչ մի անգամ չարձագանքեց նախորդ իշխանությունների «գողացած» միլիարդների, բյուջեի համատարած «ալան-թալանի» մասին կպչուն շահարկումներին, չի ասել, որ առանց իր` գլխավոր գանձապետի գիտության եւ համաձայնության, օձն իր պորտով, հավքն իր թեւով պետական բյուջեի կողքով անցնել չէր կարող։

Ցանկության դեպքում Նիկոլը կարող էր անձամբ նախարարից հետաքրքրվել` նույն Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, որպես նախագահ, ի՞նչ մասնակցություն կարող էր ունենալ բյուջեի «ալան-թալանին» եւ դառնալ «բազմամիլիարդանոց» ունեցվածքի տեր («միլիարդների) թիվը, ի դեպ, փոփոխական է` մինչեւ հեղափոխությունը խոսում էին 4 միլիարդի մասին, հիմա միլիոնի հետքն են ուզում գտնել, բայց ոչինչ չեն հայտնաբերում։

ԱԻՆ նախարարի պաշտոնում հարմարավետ տեղավորված Ֆելիքս Ցոլակյանը` Քոչարյանի վերահսկողական ծառայության նախկին պետը, նույնպես պիտի որ ասելիք ունենա` այդ «թեմայի» հետ կապված, եւ կարող էր օգնել Նիկոլին`«հասկանալու» իր կողմից 20 տարի շարունակ տիրաժավորված եւ տիրաժավորվող այդ մեղադրանքների իսկությունը, բայց չգիտես ինչու` չի անում։ Երեւի չի ուզում զրկվել պաշտոնից։

Իրենց «դիրքերը» դժվարությամբ, բայց պահպանում են արտգործնախար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Մերօրյա Վիշինսկու` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին արդեն չենք խոսում։

Այսինքն` բոլոր նրանք, ովքեր քամելեոնի պես հարմարվեցին նոր պայմաններին, Նիկոլի հետ են` Նիկոլի կողքին։ Իսկ չհարմարվողները` նրանք, ովքեր 180 աստիճանի շրջադարձ չարեցին ու չզինվորագրվեցին նոր «տիրոջը», կամ Վանեցյանի, Օսիպյանի, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի պես «կեսից փոշմանեցին» ու «չէ» ասացին պետությունը «մեկ մարդու» քմահաճույքների, չարդարացված մե՜ծ հավակնությունների, վրեժխնդրության գերի դարձնելու բիզնես-պլանին, դուրս մղվեցին «համակարգից»։ Տակը մնաց ի բնե հիվանդ մի համակարգ, որին առողջ բջիջները խորթ են, եթե չասենք`հակացուցված։

Ինչպես ասում են` սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի միահեծան իշխանության եւ ամենեւին էլ ոչ թավշյա «թավշյա բռնապետության» ամրության պաշարի մասին, որ համառորեն պարտադրում են մեզ`կարծելով, թե իշխանությունը հավերժ է, իրենք էլ ծնվել են վարչապետ (նախարար, պատգամավոր, փոխնախարար) լինելու համար։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ադրբեջանի նպատակը էթնիկ հայրերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am