Ինչո՞ւ են պատգամավորներին արգելել տեսակցել Արսեն Բաբայանին
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե ինչու նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին։
«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»,– հայտնել են քրեակատարողական ծառայության մամուլի բաժնից։
Նշենք, որ պատգամավորները լայվ էին մտել եւ իրենց մտահոգությունը հայտնել արգելելու հետ կապված։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: