Ամիսներ առաջ էլ Արման Բաբաջանյանը հերքում էր «Լուսավոր Հայաստանից» դուրս գալը

Այսօր «Հրապարակում» լուր է տպագրվել, որտեղ ներկայացրել ենք ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի ձեռնարկներից մեկը․

«Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեր տեղեկություններով, քաղաքական նոր ուժ ձեւավորելու ճանապարհին է՝ գրասենյակ է փնտրում, մարդկանց հետ է հանդիպում: Ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ նա կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին, որտեղ կտեսնենք նաեւ իշխանության ներկայացուցիչների։ Հնչում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանի եւ այլ անուններ: Ռադիկալ ընդդիմություն ստեղծելու գաղափարը եւ կազմը Նիկոլ Փաշինյանինն են։ Այնպես, ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ձեւավորեց ԲՀԿ-ն։ Մեզ հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը նշեց, որ ինքը քաղաքական դերակատար չէ եւ, ըստ ամենայնի, երբեւէ կուսակցական չի դառնա. «Թեկուզեւ պատգամավորը պետք է քաղաքական դերակատար լինի, բայց ես չեմ գտնում, որ քաղաքական կերպար եմ ու երբեւէ կդառնամ որեւէ կուսակցության անդամ: Քանի որ կարծում եմ՝ քաղաքական ապագան կմերժի կուսակցությունների գոյությունը: Եվ մենք Հայաստանում նոր մշակույթի կերտման մասին պետք է մտածենք: Կա իրավունքի վրա հենված հանրություն, եւ կա պատասխանատվության վրա հենված պատասխանատվություն, եւ մենք պետք է գնանք ոչ թե անձնական իրավունքի, այլ պատասխանատվության ճանապարհով»: Հիշեցնենք․ Արման Բաբաջանյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հերքել էր ԼՀԿ-ից դուրս գալու մեր տեղեկությունը, սակայն 10 օր անց հայտարարեց ԼՀԿ-ն լքելու մասին, ուստի այս անգամ մեզ անիմաստ թվաց նրանից մեկնաբանություն խնդրելը»:

Ահա այս լուրին ի պատասխան պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է․

«Այսօր «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է մի տեղեկատվություն, որի համաձայն՝ ես իբր թե մինչև տարեվերջ կուսակցություն եմ հիմնադրելու, որին անդամակցելու են նաև իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Թերթը անգամ այդ ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելիք անձանց անուններն է ներկայացրել: «Հրապարակի» տեղեկատվությունը որևէ աղերս չունի ոչ միայն իրականության, այլև քաղաքական տրամաբանության հետ: Ես այդ մասին թերթին սիրով կտեղեկացնեի, եթե բարի լինեին իմ մասին տեղեկություն հրապարակելիս հարցնել նաև իմ կարծիքը: Դա, սակայն, մեր մամուլում վաղուց արդեն ընդունված չէ, ինչի համար խորապես ցավում եմ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական ծրագրերին, ապա, ինչպես առիթ եմ ունեցել հայտարարելու, խորհրդարանից դուրս մի շարք պրոֆեսիոնալ անհատների հետ շարունակում ենք քաղաքական նոր նախաձեռնության շուրջ շատ նախնական քննարկումները, և որ ամենակարևորն է այդ քննարկումներում ես չունեմ առաջնորդի դերակատարություն։ Վստահեցնում եմ, որ այդ գաղափարների իրագործման դեպքում ինքս առաջինը կհայտնեմ հանրությանը, որը ստիպված չի լինի տեղեկացված լինելու իր իրավունքն իրացնել ստահոդ տեղեկություններով»:

Այս գրառման տակ մենք մի քանի մեկնաբանություն գրեցինք, որ Ձեզ չդիմելու պատճառն այն է, որ ամիսներ առաջ՝ երբ լուր ունեինք, որ լքելու եք ԼՀԿ-ն,փրփրաբերան հերքում էիք դա, ուստի անիմաստ էր ձեզ դիմելը, քանի որ «մեկ անգամ սուտ ասողը, երկրորդ անգամ էլ կստի» եւ դուք ակնհայտ իրողությունները հերքելու բնավորություն ունեք։ Մանավանդ՝ անգամ այդ «հերքման» տեքստից է նկատվում, որ քաղաքական «նախաձեռնություն» է սկսել, իսկ նման նախաձեռնություններից մինչեւ կուսակցություն` կես քայլ է։ Սակայն դեմոկրատիային ու բազմակարծությանը խիստ «կողմնակից» պատգամավորն անմիջապես մեր մեկնաբանությունները ջնջեց, ջնջեց նաեւ մեր լուրի լինքը, որը տեղադրել էինք, որ իր էջն այցելողները կարդային եւ իմանային, թե ինչ է գրվել «Հրապարակում»։ Փոխարենը իր ստատուսի տակ «Հրապարակի» դեմ գրված անհեթեթություններն ու վիրավորանքները պահպանվեցին։

Ինչ որ պահից հայկական քաղաքական դաշտում որոշակի, (հաճախ բացասական), դերակատարում ստանձնած պատգամավոր Արման Բաբաջանյանը իշխանական պրոյեկտի շրջանակներում սկսել է պղտորել ոչ միայն քաղաքական դաշտը, այլեւ լրատվամիջոցների դեմ աշխատել։ Մենք առայժմ որոշակիորեն կաշկանդված ենք, քանզի նա մեր նախկին գործընկերն է եւ լրատվամիջոց է ղեկավարում, սակայն հայտնի ասացվածքն ասում է՝ քար մի նետիր ուրիշ վրա, եթե քո տունն ապակուց է։

hraparak.am

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am