Ո՞ւմ է ձեռնտու Նաիրի Հունանյանի խոսելը
Ազգային ժողովում մեկնարկած խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այնուամենայնիվ «Մարտի 1»-ի գործով շատ կարևոր վկան այլևս չկա,(նկատի ունի Հայկ Հարությունյանին) և դեռ պետք է պարզել՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ սպանվել, ինչը կախված է արդեն նախաքննական մարմնի պրոֆեսիոնալ աշխատանքից։
«Հիմնական կարևոր վկաները մեկը մյուսի հետևից առեղծվածային մահով հեռացան, հեռացան նաև Հոկտեմբերի 27-ի վկաները։ Ես երեկվանից տեսնում եմ որոշակի լրատվամիջոցներում անհանգստություն, թե՝ եթե Նաիրի Հունանյանը խոսի՝ դա ո՞ւմ է ձեռնտու, դա պետությանն է ձեռնտու, սա ձեռնտու է ՀՀ պետականությանը, բայց Նաիրի Հունանյանի խոսացածը դա դեռ վերջին ճշմարտությունը չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: