Ռուս-թուրքական զորքերը մտան Սիրիայի հյուսիս. «Փոխշահավետ գործարքի» գինը

Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ Սոչիում կայացած բանակցություններից, պլանի համաձայնեցումից անմիջապես հետո ռուսական և թուրքական զորամիավորումները շտապեցին զբաղեցնել յուրաքանչյուրին հասնող քաղաքների և տարածքների վերահսկողությունը:

Ռուսական ուժերը, զրահամեքենաները, ռազմական այլ մեքենաները, որոնցից շատերի վրա նաև Ռուսաստանի դրոշներն էին ամրացված, մտան Սիրիայի հյուսիսում գտնվող առանցքային նշանակություն ունեցող բնակավայրերը՝ Քոբանի, Մանբիջ քաղաքները:
Թուրքական ուժերը երեկվանից սկսեցին պարեկություն իրականացնել սիրիական Թել Աբյադ քաղաքում: Ըստ ռուս-թուրքական համաձայնության՝ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Ռուսները քրդերին զգուշացրել են, որ եթե նրանք չկատարեն այդ պայմանները, նորից թուրքական բանակի հետ բախումների մեջ կընկնեն:

Ռուսական ուժերի զբաղեցրած քաղաքներում նախկինում տեղակայված էին ամերիկյան զորքերը: Նրանք հիմա հեռանում են դեպի Իրաք: Իրաքի բարձրագույն հրամանատարությունն ասել է, որ ամերիկյան զորքերին ժամանակավորապես է ընդունում՝ պայմանով, որ նրանք հետո պետք է հեռանան Իրաքից: ԱՄՆ պաշտպանության նախարարը երեկ Բաղդադում էր՝ քննարկելու այդ հարցերը:

Քրդական ուժերը Միացյալ Նահանգների դաշնակիցներն էին «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Սակայն Դոնալդ Թրամփը որոշեց ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, և քրդական ուժերը մենակ մնացին Սիրիա ներխուժած թուրքական բանակի դեմ: Շուրջ տասնօրյա բախումներին հաջորդեցին թուրք-ամերիկյան, ռուս-թուրքական բանակցություններ, որոնց արդյունքում հրադադար հաստատվեց և որոշվեց, որ քրդական ուժերը պետք է հեռանան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից՝ այդ տարածքների վերահսկողությունը հանձնելով թուրքերին և ռուսներին:

Այսպես, ռուսական զինվորական մեքենաները, որոնց մի քանիսի վրա ամրացված էր Ռուսաստանի դրոշը, մտան սիրիական Քոբանի քաղաք, որտեղ նախկինում տեղակայված էր ամերիկյան զորախումբը։

Ռուսները քրդական ուժերին զգուշացրել են, որ Թուրքիայի հետ կրկին բախումների մեջ կընկնեն, եթե չկատարեն ռուս-թուրքական համաձայնության պահանջները և չհեռանան այդ տարածքներից: Ստացվում է, որ ռուսները զբաղեցրեցին ամերիկյան ուժերի տեղը:
Գործարքը, առավել քան պարզ է: Դրա արդյունքում մեծացավ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, որից գոհ է Անկարան: Այսինքն, համատեղ փոխշահավետ ռուս-թուրքական գործարք:

Ուշագրավն այն է, որ Սոչիում կայացած բանակցություններում չէր քննարկվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական «անվտանգության գոտում» թուրքական զորքերի մնալու ժամկետը: Համենայն դեպս, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելով ասել է, որ չի քննարկվել:

Պաշտոնական Մոսկվան համարում է, որ այդ բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել նոր կործանիչ պատերազմական գործողություններից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես բանակցություններից հետո ասել էր, թե Պուտինի և Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, ապահովում են Սիրիայում թուրքական գործողությունների դադարեցումը: Լավրովը նաև կարևորել է այն, որ սիրիական սահմանապահները կսկսեն վերահսկել սահմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1612 անգամ
Լրահոս
Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am