Ազգային ժողովն աննախադեպ վոյաժների մեջ է
Մեր տեղեկություններով` Ազգային ժողովի պատգամավորների արտասահմանյան գործուղումներն իսկական վոյաժների են վերածվել:
Դրանց թիվն այնքան է շատացել, որ ԱԺ աշխատակազմը, որ սովորաբար նախկինում օգտվում էր սակավաթիվ ավիակընկերությունների չվերթերից, այժմ օգտվում է տարբեր ընկերությունների և տարբեր ժամերի թռիչքներից: Բանը հասել է նրան, որ պատգամավորներին առաջարկվում է ընտրել չվերթը, թե նրանք որ ընկերության որ չվերթերով են ցանկանում թռչել: Նման բան նախկինում չի եղել, և առաջարկից հին ու փորձառու պատգամավորները զարմացել են: