Լիլիթ Հովհաննիսյանին կձերբակալե՞ն (video)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի մասին լուրերին, թե նրան պատրաստվում են ձերբակալել, քանի որ մամուլը գրել էր, որ նա խուսափել էր եկամուտները հայտարարագրել, ասաց․ «Դուք ենթադրում եք, որ այդ քրգործն առնչվում է Լիլիթ Հովհաննիսյանի՞ն»։
Դիտարկմանը, թե մամուլն է գրում այդպես, Անանյանը պատասխանեց․ «Դե ուրեմն մամուլին էլ հարցրեք»։
Դիտարկմանը, թե հնարավոր է այդ քրգործի շրջանակում ձերբակալեն այդ երգչուհուն․ «Դրանք պրոցեդուրաներ են, որ քննությունը ցույց կտա»։