«Քաղաքական դատավարություն»․ Արսեն Բաբայանի պաշտպանը միտում է տեսնում (video)
Դիտել նաև
Ով կստանձնի պետական նախարարի պարտականությունները
Օրհասական պահին մեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերները և ծայրահեղ ոչ հայրենասերները. Դավիթ Բաբայան
Պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը. խաղաղության օրակարգը համարժեք չէ արձանագրվող իրողություններին. Ս. Բաբայան
Խաղաղության գինը և դավաճանությունը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը իր պաշտպանյալին կալանավորելու՝ դատարանի որոշումը որակեց որպես քաղաքական դատավարություն:
«Չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որը կարող էր անկախ գործել։ Ակնհայտ ապօրինի գործընթացներ են տեղի ունենում։ Մենք գրավի միջնորդություն էինք ներկայացրել, թեև գտնում էինք՝ կալանքը որպես խափանման միջոց չի կարող ընդհանրապես կիրառվել, քանի որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն էր և հիմնավոր կասկածն առկա չէր», - ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ հերթական անձը պետք է անազատության մեջ լինի, որպեսզի հերթական ճնշումը լինի Հրայր Թովմասյանի նկատմամբ: