ՍԴ-ի շրջափակումը, ՍԴ նիստի անցկացումն արգելելը՝ արդյոք իշխանության յուրացում է

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ մասը, որի հիման վրա զարգանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթացը, անորոշ է եւ Հայաստանի դատական պրակտիկայում երբեւէ չի կիրառվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի /իշխանության յուրացնելը /1-ին կետը սահմանում է. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Արա Ղազարյանի խոսքով, մասնավորապես, անորոշ է «այլ եղանակով» ձեւակերպումը։
«Դա անորոշ է եւ դատական պրակտիկայում երբեւէ չի կիրառվել կամ մեկնաբանվել, սա առաջին նախադեպն է։ Մենք չենք էլ ունեցել , այն ներմուծվել է 2009 թվականի մարտին, երբ Եվրախորհուրդն առաջարկեց բարեփոխել նախկին 300-րդ հոդվածը՝ «իշխանության յուրացումը», որը անորոշ էր եւ այն ժամանակ որոշվեց այդ հոդվածը բաժանել մի քանի հոդվածների, որից մեկը «սահմանադրական կարգի տապալում»-ն էր եւ 300-րդ հոդվածը մնաց այս տեսքով»,- «Փաստինֆո»-ին ասաց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, հոդվածի առաջին մասը որոշակիորեն հասկանալի է՝ այնտեղ խոսքը բռնությամբ իշխանությունը յուրացնելու մասին է, բայց երկրորդ մասում առանցքային է «այլ կերպ» ձեւակերպումը.

«Առանցքային է՝ «այլ կերպ» արտահայտությունը։ Այլ կերպ՝ խաղաղ միջոցներո՞վ, ՍԴ-ի շրջափակումը, ենթադրենք, թույլ չտալը, որ Սահմանադրական դատարանը նիստ անցկացնի, արդյո՞ք դա այն է, ինչ այստեղ գրված է, թե սահմանադրական կարգի տապալում է։ Մենք չգիտենք, թե «այլ կերպ» -ը ինչ է ն նշանակում, բոլոր դեպքերում կարծես թե ակնկարկում են ոչ բռնի եղանակով»։

Արա Ղազարյանի խոսքով, այս գործերով կստեղծվի նախադեպային մոտեցում։ «Քրեական իրավունքը պետք է մեկնաբանվի, մենք դեռ պետք է սպասենք եւ տեսնենք, թե դատախազը ինչպես է մեկնաբանում, քննիչը ինչպես են մեկնաբանում, դատարանները ինչպես են մեկնաբանում, եթե գործը հասնի դատարան, որովհետեւ դա անցյալ չունեցող հասկացություն է»,-նշում է Արա Ղազարյանը։

Առհասարակ, պետական իշխանության յուրացումը, ըստ մասնագետի, մեկնաբանվում է բռնության միջոցով։ Սահմանադրական կարգը տապալելը եւս մեկնաբանվում է բռնության միջոցով։ «Ժամանակին, երբ փոփոխություն արվեց, այս 2 հոդվածներում ավելացան նաեւ ոչ բռնի եղանակով արարքները, որոնք հանցակազմ են կազմում։

Սա մտահոգիչ է, որովհետեւ, երբ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում, որի հիմքում չպետք է լինի բռնությունն ու անհանդուրժողականությունը, արդյոք սա եւս պետք է մեկնաբանվի որպես սահմանադրական կարգի տապալում կամ իշխանության մաս կազմող ՍԴ լիազորությունների յուրացում։ Ենթադրենք բողոքի ակցիա է իրականացվում»,-հարցադրում է անում Արա Ղազարյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am