Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 10:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյողի Շահումյան փողոցի 24 տան դիմաց ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մատական հաշվարկով: Փրկարարները գյուղացիների օգնությամբ մարել են Волга մակնիշի առանց համարանիշի մեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մեծամորի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Իշխան Հովհաննիսյանի և համայնքային ոստիկաններ Դավիթ Վանեսյանի և Րաֆֆի Մելիքյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Մեքենան պատկանում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նվեր Մարտիրոսյանին և մեքենան գարիով բարձված է եղել ու առավոտյան վարորդը ավտոտնակից դուրս է բերել և այդ պահին, իջնելով ավտոմեքենայից, փորձել է ավտոտնակի դուռը փակել, նկատել է, որ մեքենայում հրդե է բռնկվել: Բարեբախտաբար, հրշեջները շուտ ժամանեցին և մեր հետ հավասար կրակը մարեցին, հակառակ դեպքում՝ հնարավոր էր՝ գազաբալոնը պայթեր»: Գյուղացիները նաև կատակում էին, ասելով. «Լավ էր, Նվերը պրծավ էս նվերից, թե չէ ինչքան հողը մշակում, քրտինքով վաստակածը դնում էր էս իկոնայի վրա: Էլի լավ էր, մեշոքներով բարձված գարին չվառվեց՝ շնորհիվ գյուղացիների ու հրշեջների»: 

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրությա Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am