Ի՞նչ նոր բան ունի ասելու Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի գործով.Անդրանիկ Քոչարյան (video)
«Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել է Նաիրի Հունանյանի մայրն ու քեռին, վերջինս քրեակատարողական հիմնարկում անհայտ պայմաններում ինքնասպան եղավ: Կարծում եմ Հունանյանը ևս ունեցել է կամ էլ ունի հոգեկան խնդիրներ, քանի որ նման ոճրագործություններ իրականացնելու համար ընտրում են հոգեկան հիվանդ մարդկանց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.