Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք, այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները

Ով Բաբյանին ճանաչում է, գիտի, որ նա արտահայտվելիս շատ զուսպ է, կոռեկտ։ Ցանկացած կոնֆլիկտում միշտ հակառակ կողմի փաստարկներն էլ է դիտարկում, և եթե վալիդ են, անպայման շեշտում է։

Նույն Նիկոլին էլ, ՔՊ-ական պատգամավորներից շատերին էլ գործի բերմամբ անձամբ ճանաչում է, միշտ իր գործը նորմալ արել է անկախ այն բանից, թե ում համար է անում։

Մի խոսքով, եթե հարցնեք, թե իր գործի պրոֆեսիոնալի ինչ օրինակ կբերես, ես այդպիսի մարդկանց առաջին հնգյակում Արսենին կհիշեմ։

Այնուամենայնիվ համոզված եմ, որ նիկոլենք մեկ վայրկյան իսկ չեն մտածել, Արսենին անօրինական ձերբակալության հրահանգը տալիս։

Ու եթե հուսով եք, որ Նիկոլի և իր բաշիբոզուկների հետ նորմալ հարաբերություններ ունենալը, ինչ-որ հարցերով իրենց օգնելը, «հեղափոխության ժամանակ փողոց փակելը» ձեզ երաշխավորում են անօրինական հետապնդումներից, համոզված եղեք. հենց իրենց կարճաժամկետ շահը թելադրի, նույն վայրկյանին առանց վարանելու փուռն են տալու։

Եթե դուք պետապարատի շարքային աշխատող եք, և ձեր գործը նորմալ անում եք («ինչ կապ ունի, թե ով է երկիրը ղեկավարում, մենք պետության համար ենք աշխատում»), միևնույն է դա ձեզ չի փրկելու փողոցում հայտնվելուց, երբ ՔՊ-ական հերթական թրաշամանուկին կամ իր ջահել յարին գործի տեղավորելու համար հրահանգեն ձեզ ազատման դիմում գրել։ Որովհետև ի տարբերություն ձեզ «նորիշխանական» թայֆեն մեծ հաշվով թքած ունի պետության վրա։

Օրենքները՝ գրված թե չգրված, մոռացեք։ Այսօր արդեն մեկ օրենք կա. Նիկոլն ու իր զոմբիները։ Որոնք «դուխով» են, քանի դեռ իրենց թվում է, թե իրենք ավելի շատ են, քան նորմալ մարդիկ։ Դեռ լրիվ չեն իրենց կորցրել, որովհետև ՍԴ-ն իրենցը չի, դեռ դիմադրում է, բայց ամեն ինչ անելու են, որ գրավեն։

Կարևորն այն է, որ լռելը ձեզ չի փրկելու, որովհետև Նիկոլի քմահաճույքներով ընդառաջվող, 24-ժամյա ցիկլով ապրող և ապագայի մասին չմտածող զոմբիների բռնապետության փուլ արդեն մտել ենք (ոչ թե «եթե այսպես շարունակվի, կմտնենք», այլ արդեն մտել ենք)։

Մտել ենք, բայց դեռ (!) նորմա չի դարձել մարդկանց կլյաուզաներով նստցնելը, բիզնեսներն ու գույքը խլելը և այլն։ Դեռ չի դարձել։ Եթե չեք ուզում դա էլ նորմալ դառնա, ապա պետք է թարգեք խոհանոցներում շշուկով խոսելը, friends-only գրելը ու սկսեք բաց արտահայտվել։

Առանց վիրավորանքների, առանց անիմաստ հույզերի պետք է բաց խոսենք, բացատրենք ու նաև քննարկենք երկրի ապագան և այն, թե ինչպես պիտի փոխվենք մենք՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես ազգ, որպեսզի մեր երկիրը ապագա ունենա ու չդառնա ինքնասիրահարված մի «բոնապարտիկի» հիվանդագին հավակնությունների զոհ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am