«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին:
Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, եւ որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձեւակերպումների հետ կապված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին եւ վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»:
Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձեւակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա զիջման, թե ոչ: «Դու չես կարող արգելել որեւէ մեկին որեւէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել…. »,- ամփոփել է պատգամավորը»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը